Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նման գործողությունները դիտարկում ենք որպես պետական ապարատի ապօրինի գործադրմամբ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի հրապարակային գործունեությունը խոչընդոտելու հերթական անթաքույց փորձ»

Հունիս 17,2021 15:37

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի հայտարարությունը ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնտակտային տվյալները չտրամադրելու վերաբերյալ

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը դիմել Արտաքին գործերի նախարարություն՝ 2021 թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնտակտային տվյալները ստանալու խնդրանքով, որին ի պատասխան ստացել է մերժում։

Նախարարությունը մերժումը պայմանավորել է երկու հանգամանքով․

1. Հարցումը պետք է ներկայացվի գրավոր,

2. Կոնտակտային տվյալները հանդիսանում են անձնական տվյալ և դրանց տրամադրումը երրորդ անձանց անթույլատրելի է։
Հայտարարում ենք, որ Արտաքին գործերի նախարարության գործողությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական քարոզչության շրջանում լրատվամիջոցների հետ Դաշինքի հաղորդակցությունը արհեստականորեն խոչընդոտելուն միտված դիտավորություն։

Հավատարմագրման նպատակը լրատվամիջոցների կողմից ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու հնարավորություն ստանալն է։ Ակնհայտ է, որ հավատարմագրման գործընթաց անցած լրատվամիջոցներն առավել քան շահագրգռված են իրենց գործառույթների ամբողջական իրականացմամբ և վերջիններիս հետ կապ հաստատելու միջոցները չեն կարող դիտվել որպես օրենքով պաշտպանվող և հրապարակման ոչ ենթակա անձնական տվյալ։

Ճիշտ հակառակը, «զանգվածային լրատվական գործունեություն» անվանումը պարզորոշ վկայում է, որ այս գործունեությունն իրականացնողը նպատակ ունի հանրային հասանելիություն ունենալ, ինչից և բխում է, որ նրանք իրենց հետ կապ հաստատելուն ուղղված տվյալները հասանելի՝ հանրամատչելի են դարձնում սեփական կամքով։

Գրավոր հարցում ներկայացնելու ձևական պահանջի չարաշահմամբ, Արտաքին գործերի նախարարությունը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ օգտվելու գրավոր հարցմանը պատասխանելու օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետից։ Հաշվի առնելով նախընտրական շրջանի սահմանափակ տևողությունը, այս ճանապարհով նախարարությունը փորձում է հնարավորինս սահմանափակել և կանխարգելել քաղաքական ուժերի շփումը օտարերկրյա լրատվամիջոցների հետ։

Ժողովրդավարության սահմանադրական սկզբունքի հիմքում ընկած և դրա շարժիչ ուժը հանդիսացող ազատ հաղորդակցության սկզբունքի նման խոչընդոտումը անթույլատրելի է։

Արտաքին գործերի նախարարության գործողությունները չեն հետապնդում որևէ լեգիտիմ նպատակ և կոպտորեն խախտում են Սահմանադրությամբ նախատեսված տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության, ինչպես նաև տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքները:

Նման գործողությունները մենք դիտարկում ենք որպես պետական ապարատի ապօրինի գործադրմամբ՝ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի հրապարակային գործունեությունը խոչընդոտելու հերթական անթաքույց փորձ, ինչպես նաև միջազգային հանրությանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության ներկայացման կանխման աղաղակող դրսևորում:

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930