Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անթալիայի դիվանագիտական ֆորումի» ընթացքում պատասխանել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Ադրբեջանի հողերը 30 տարի բռնազավթված էին, և Ադրբեջանի բանակն իր սեփական հողերը 40 օրից ավել տևած պայքարում հետ է վերցրել: Ադրբեջանը երկար տարիներ է համբերել այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, սակայն, ցավոք, այդ նպատակով ձեռնարկված նախաձեռնություններից որևիցե մեկը բավարար չի եղել: Հարցը վերածվել է սառեցված հակամարտության: Բնականաբար, Ադրբեջանի համբերությունը անսահման չէր, և արվեց այն, ինչ անհրաժեշտ էր: Այժմ Ադրբեջանն իր հողերը հետ է վերցրել և անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
«Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության համար հնարավորություններ» խորագրով աշխատաժողովի մասին խոսելիս Չավուշօղլուն նշել է, որ իրենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը դառնա կայունության և խաղաղության տարածաշրջան: Ըստ նրա՝ դրանից ամենաշատ օգտվողը Հայաստանը և Հայաստանի ժողովուրդն է լինելու, քանի որ Հայաստանը տարիներ շարունակ ինքն իրեն մեկուսացրել է, օտարել է հարևաններից։
«Հույս ունեմ, Հայաստանն այս ամենից դաս կքաղի, և տարածաշրջանում կտիրի խաղաղություն ու կայունություն, որի մթնոլորտում կլինի նաև տնտեսական զարգացում և բարօրություն. կյանքի կկոչվեն կարևոր նախագծեր: Այս պահին կան կարևոր նախագծեր՝ ավտոճանապարհներ, երկաթուղիներ, առևտուր, բեռնափոխադրումներ և լոգիստիկ հարցրեր, որոնք քննարկվում են»:
Կարդացեք նաև
Չավուշօղլուն նաև հայտնել է, որ հիշյալ աշխատաժողովին մասնակցելու են Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները: Նրա խոսքով՝ Հայաստանից էլ են ներկայացուցիչներ հրավիրել, աշխատաժողովին մասնակցելու է հայկական ծագումով մի մտավորական:
հա հա
ժիրայր լիպարիտեա՞նն է
մենք ալ յույս ունինք էֆէնտիմ
միայն որ ձեր ուզած դասերը չըլլան