Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՊ-ն օրենք է խախտել` մշակութային հաստատության կամարին կուսակցության պաստառն է

Հունիս 17,2021 15:07

Aravot.am-ը ահազանգ ստացավ, որ Հայաստանի ազգային պատկերասրահի կամարին փակցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառը, այն դեպքում, երբ օրենքն արգելում է նախընտրական քարոզչություն իրականացնելը,  քարոզչական նյութեր տարածելը  մշակութային հաստատություններում:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն Aravot.am-ին ասաց, որ Պատկերասրահի շենքի կամարների հետ իրենք կապ չունեն, Պատմության ազգային թանգարանն է պատասխանատուն: Պատմության թանգարանից հեռախոսով փոխանցեցին, որ տնօրենն ու փոխտնօրենը զբաղված են եւ չեն կարող զանգերի պատասխանել, բայց խնդրին տեղյակ են եւ  իրենց համար էլ ընդունելի չէ:

Երեւանի քաղաքապետի մամուլի պատասխանատու Հակոբ Կարապետյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հարցը իրենց տիրույթից դուրս է:

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվեց` մի՞թե ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որ ՔՊ ցուցակում է, ԿԳՄՍ նախարարությունը, որի ենթակայությամբ գործում է Հայաստանի ազգային պատկերասրահը, տեղյակ չեն, որ օրենք է խախտվել: Գեղամ Մելիքբեկյանը պատասխանեց, որ հարցն ուսումնասիրվում է եւ մանրամասների մասին ավելի ուշ կտեղեկացնի օրվա ընթացքում:

Կուսակցության հարցերով լրատվամիջոցների հետ աշխատող ԱԺ «Իմ քայլական» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը զանգերի չպատասխանեց, այլապես իրենից եւս կճշտեինք, թե ինչու է իշխող ուժը օրենք խախտել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբն այս առնչությամբ ՖԲ էջում տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Ի պատասխան հարցումների հայտնում ենք, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքը, որի շրջանակում բեմի հետնամասում կախվել են պաստառներ, որոնք հանրահավաքի ձևավորման մի մասն են կազմում: Հանրահավաքից անմիջապես հետո պաստառները կհանվեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930