«Երեք տարում ՀՀ իշխանությունն արեց հնարավորը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։ Փչացրին հարաբերությունները նաեւ մեր բարեկամ երկրների հետ՝ Իրան, Վրաստան։ Ասել, որ այս իշխանությունը ԵՄ-ի հետ կառուցողական հարաբերություն ունի, նույնն է, թե ոչինչ չասել։ Այս պոպուլիստի հետ որեւէ մեկը չի ուզում գործ ունենալ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վրացական լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն հայ-ռուսական հարաբերությունների ապագայի առնչությամբ։

RPA Supreme Body members Eduard Sharmazanov and Davit Harutyunyan give a press conference the headquarters of ‘I have Honor’ alliance
Շարմազանովը շեշտեց․ «ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավորը ՀՀ բանակն է, եւ եթե Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում հայկական օկուպացված տարածքներն ազատագրելու համար, ապա ոչ ՌԴ-ն, ոչ Վրաստանը, ոչ էլ ԵՄ-ն մեր համար չեն կռվելու։ ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի դերը մեծ է, եւ ես վստահ եմ, որ եթե ընտրություններից հետո իշխանությունը փոխվի, ՀՀ-ՌԴ հարաբերությունները կգան նորմալ հարթակի վրա՝ ռազմաքաղաքական, մշակութային, տնտեսական առումներով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ