«Ադրբեջանը շտապելու է։ Ադրբեջանում եւ Թուրքիայում հասկանում են, որ կապիտուլյանտը վերարտադրվելու շանս չունի։ Չեմ բացառում, որ կօգնեն նրան ու նոր գերիների կվերադարձնեն։ Եթե այդ քարտեզները տվող էր, թող հինգ ամիս առաջ տար, ինչո՞ւ նախընտրական փուլում տվեց»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ 15 հայ ռազմագերիները վերադարձվեցին ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին հանձնելու դիմաց։
«Օժանդակելու են Նիկոլ Փաշինյանին այնպես, ինչպես օժանդակեցին 2018թ․-ին։ Ինչի մոռացե՞լ եք, որ Ալիեւն իր բերանով ասաց՝ հեղափոխությանն իրենք օժանդակել են։ Երբ ես դա ասում էի, կանխատեսում էի, եղավ։ Լսեք էլի, ինչ եմ ասում։ Եթե Նիկոլ Փաշինյանին ձայն տվեցիք, մի քանի տարի հետո ԵՊՀ-ն կոչվելու է Աթաթուրքի անունով»,-նշեց Էդուարդ Շարմազանովը։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ քննչական կոմիտեն հերքում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ անհետ կորածների վերաբերյալ հրապարակած թիվը, Շարմազանովը հարցադրում արեց․ «Այս իշխանության որեւէ հերքմանը կամ ասածին հավատո՞ւմ եք։ Փոխվարչապետը մի թիվ է ասում, կապիտուլյանտը՝ ուրիշ, առողջապահության նախարարը՝ այլ։ Կարելի՞ է հավատալ մի իշխանությանը, որը հերոսների մարմինները տոպրակների մեջ գցած է պահում։ Կարելի՞ է հավատալ մի կապիտուլյանտի, որը ստախոս է։ Սերժ Սարգսյանը նրան ժամանակ էր տվել ապացույցներ ներկայացնելու, բայց չեղավ նման բան։ Ահից են ղժղժում, որովհետեւ «հայկական Նյուրնբերգ» լինելու է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ