Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն գլուխը պատով է տալիս, որ Կարեն Կարապետյանի մասին նման բան են ասում․ տարած-բերածն իրենք են՝ Ալիեւի եւ Էրդողանի տուն»․ Շարմազանով

Հունիս 17,2021 14:08

«Քաղաքացիական պայմանագրի անդամները գլուխները պատով են տալիս, որ Կարեն Կարապետյանի մասին նման բան են ասում։ Տարած-բերածն իրենք են՝ Ալիեւի եւ Էրդողանի տուն, այն էլ՝ մի քանի անգամ։ Նույնը վերաբերում է իրենց ղեկավարին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՔՊ պատգամավորի թեկնածու Սուրեն Պապիկյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին «տարած-բերած ժիլետի թեւ» է անվանել։

Էդուարդ Շարմազանով

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Կարեն Կարապետյանը 2018թ․-ին ՀՀԿ քաղաքական թիմի անդամ էր, իսկ հիմա սատարում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին, Էդուարդ Շարմազանովը շեշտեց․ «Կարեն Կարապետյանը 2018թ․-ին արդեն իսկ ասել է իր քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշման մասին՝ դիմում գրելով եւ դուրս գալով ՀՀԿ-ից։ Նա ինքն է որոշում, թե որ քաղաքական բլոկում է ուզում լինել։ Հիասթափեցնեմ ՔՊ-ական շրջանակներին․ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքների միջեւ կռիվ գցելու բոլոր փորձերն ապարդյուն են։ Կարեն Կարապետյանի հետ մենք շատ նորմալ հարաբերություններ ունենք, «Հայաստան» դաշինքի հետ հակառակորդներ չենք, պայքարի խրամատում ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930