«Իշխանությունը գլուխը պատով կտա, եթե ընտրությունների որը որոշի դեբոշներ սարքել։ Հայաստանը «պոլիգոն» չի, որ այստեղ քաղաքացիական բախումներ լինեն։ Դրա համար ամեն մեկս պետք է պաշտպանենք մեր ընտրությունը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Չագուճներից է խոսում․․․մուրճով խոսո՞ղ ես, 1000 հոգով Սյունիք գնացո՞ղ ես, գնա Սեւ լիճը, Սոթքն ազատագրի, գնա Շուռնուխից դրանց քշի։ Երեք տարում եւ պատերազմի ընթացքում քո ավագ եղբայր Ալիեւին մի թթու խոսք չասացիր»,-դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ամեն օր աջ ու ձախ սպառնում է իր քաղաքական ընդդիմախոսներին․ «Ճղճղում է, բայց Շուշիում Ալիեւ-Էրդողան հանդիպման մասին մի թթու խոսք չի ասում։ Կապիտուլյացիայից հետո էլ բունկերից վրեժի կոչեր էր անում։ Կապիտուլյանտին հունիսի քսանին պետք է գցել պատմության աղբանոցը: Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի «կառուցողական» ընկեր Ալիեւը այս մեկ-երկու օրերին կարող է հերթական օգնության ձեռքը մեկնել իրեն, որովհետեւ Ալիեւը սարսափում է ՀՀ-ում ազգային ուժերի իշխանության գալուց։ Նրանք գալու են, եւ դրանցում հաստատակամորեն լինելու է մեր դաշինքը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ