Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրեցին՝ բժիշկներն ահազանգում են, որ մարզպետարաններից բուժկենտրոնների ղեկավարներին հրահանգ է իջեցվում, որպեսզի պարտադրեն բուժանձնակազմին ներկայանալ Նիկոլ Փաշինյանի հրավիրած այսօրվա հանրահավաքին, բացի այս, պահանջում են ներկայացնել ստացիոնար բուժվողների անձնագրերի տվյալները։
Ի պատասխան տիկին Ավանեսյանն ասաց․«Մենք նման հերյուրանքներին արդեն պատասխանել ենք՝ բոլոր բժշկական հաստատություններն, անկախ իրենց սեփականության ձեւից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձինք հնարավորություն ունենան ընտրելու»։
Ինչ վերաբերում է հրահանգին՝ բուժանձնակազմին հանրահավաքին ներկայանալու մասին, տիկին Ավանեսյանը հորդորեց բոլոր ահազանգերն ուղղել իրավապահ մարմիններին․ «Նման որեւէ ահազանգ չկա»։
Հարցին ՝ բացառո՞ւմ եք, որ բժիշկները չեն ներկայանա հանրահավաքին, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․«Ինչպե՞ս կարող եմ բացառել, բժիշկները եւս քաղաքացի են»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ