Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշումը՝ մերժել հեռուստաբանավեճում Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը, խախտում է հավասար պայմանների սկզբունքը. «Ազատ հայրենիք»

Հունիս 17,2021 12:26

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի խորհուրդը համարում է , որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի որոշումը՝ մերժել հունիսի 17-ի «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճում դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը, կոպտորեն խախտում է ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու սկզբունքը:

Ակնհայտ է, որ ներկայացնելով ձևական փաստարկներ, Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, նպատակ է հետապնդում ընտրողների կողմնորոշման համար կարևորագույն բանավեճում արհեստականորեն բարենպաստ պայմաններ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար:

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքը դատապարտում է Հանրային հեռուստաընկերության նման գործելաոճը, և կոչ է անում հավատարիմ մնալ Հանրային հեռուստաընկերության գլխավոր առաքելությանը՝ անաչառ լուսաբանել նախընտրական քարոզարշավը: ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքը կրկին անգամ տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, որ հունիսի 17-ի եզրափակիչ բանավեճում դաշինքի կողմից հանդես գալու համար լիազորում է միայն դաշինքի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանին։

Մեր այս որոշումն անտեսելով Դուք խախտում եք ընտրական գործընթացի կարևորագույն բանավեճում՝ ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի իրավահավասար մասնակցության իրավունքը, եւ ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի նկատմամբ իրականացնում եք խտրական վերաբերմունք։

«Ազատ Հայրենիք» դաշինքի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930