Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուժերը ստանան 15-20% ձայն, խելոք պատրաստ կլինեն ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելուն»․ Մարուքյան

Հունիս 17,2021 12:20

«Այլ քաղաքական ուժերի վերլուծությունները չեմ կարող մեկնաբանել, բայց ակնհայտ է, որ այլեւս ոչ մի ուժ ՀՀ-ում չի կարող համարվել ժողովրդի ամբողջական աջակցությունը վայելող ուժ։ Եվ որեւէ մեկը չի կարող համարվել ժողովրդական առաջնորդ։ Բոլորը դարձել են սովորական քաղաքական գործիչներ»,-Երեւանում նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տվյալներին այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահության քվեն։

«Ոչ մի ուժ չի հաղթելու այս ընտրություններում։ Պետք է հաղթի ժողովուրդը։ ՀՀ-ում առաջին անգամ պետք է ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն։ Սա է մեր տեսլականը։ Ոչ թե մենք ենք հաղթելու, այլ ժողովուրդը, եւ երկրին համերաշխություն է բերվելու»,-համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ նախկիններն ու ներկաները պատրաստ չեն ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելուն, բայց դա կարող է պարտադրել ժողովուրդը․ «Եթե ուժերից մեկը 40-50% ձայն ստանա, ո՞նց պատրաստ լինի։ Չի լինի։ Իսկ եթե ստանա 15-20%, խելոք պատրաստ կլինի։ Յուրաքանչյուրը կհամակերպվի իր 20% ձայների հետ եւ կնստի սեղանի շուրջ՝ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու։ Ժողովուրդը պետք է մերժի բախումները, ատելությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930