Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Հակոբյան. Ընտրարշավը վերածվել է անձանց միջև պայքարի և կողմերի ծրագրային դրույթները հիմնականում այդ լույսի ներքո են ներկայացվում

Հունիս 17,2021 12:16

Այսօր Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Ազգային օրակարգ» կուսակցության պատգամավորության թեկնածուների հանդիպումը ընտրողների հետ: Կուսակցության խորհրդի նախագահ, ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Արա Հակոբյանը հայտարարեց, որ ընտրարշավը վերածվել է անձերի միջև պայքարի և փաստորեն կողմերի ծրագրային դրույթները հիմնականում այդ լույսի ներքո են ներկայացվում: Նա ասաց, որ այս ընտրությունների արդյունքներով առկա ունեցող խնդիրները չեն լուծվելու, բայց սա կարող է սկիզբ դառնալ անհրաժեշտ ուղղությամբ արդյունավետ գործողությունների:

«Ազգային օրակարգը» մերժում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ այն որակելով ապազգային և հակապետական: Այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան Հայոց պետականության և հայկական բռնազավթված կենսատարածքի վերականգնման հետ կապված հարցերում կունենան մեզ համար ընդունելի դիրքորոշում, այն ժամանակ էլ միայն կարելի կլինի քննարկել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ օրակարգը: Ներկա պայմաններում այդպիսի ապաշրջափակումը կնշանակի բացի թուրք-ադրբեջանական ռազմական առավելությունից նաև Հայաստանի տնտեսական զավթում: Նշվածը թույլ չտալու համար հակահայ հայտարարությունների կասեցումը պետք է զուգորդվի ազգային իշխանության ձևավորվմամբ, արտաքին գործընկերների հետ ռազմավարական հարաբերությունների վերակազմակերպմամբ, մրցունակ տնտեսության կառուցմամբ, ազգային բանակի արդիականացմամբ, ինչպես նաև գիտակրթական համակարգի վերափոխմամբ։

Մեր հույսը Հայն է և ըստ այդմ՝ օրակարգում Հայն է։

«Ազգային օրակարգ» կուսակցության հանրային կապեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930