Արդյոք ՀՀ-ից այս տարի 70 հազար քաղաքացի մեկնել է, ինչպես Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր այս հարցը կառավարության նիստից հետո լրագրողներն ուղղեցին վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին։ Ի պատասխան պարոն Մնացականյանն ասաց․ «Եռամսյակը մեկ ԱԱԾ-ն սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ամփոփվում է բոլոր մեկնողների եւ ժամանողների տվյալներն՝ ըստ սահմանահատումների, դա ուղեւորաշրջանառությունն է։ Առաջին եռամսյակում մեկնողների թիվն էապես գերազանցել է ժամանողների թվին»։
Լրագրողի ճշտող հարցին՝ ի վերջո, 70 հազար քաղաքացի մեկնե՞լ է, պարոն Մնացականյանը պատասխանեց․ «Ես 70 հազարի վերաբերյալ տեղեկություն չունեմ։ Երեւի սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգից այլ տեղեկություն են ստացել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ