Լրահոս
Օրվա լրահոսը

«Չքվեարկված թերթիկները տեղամասից դուրս չեք հանում, ավարտեցիք՝ գցում եք արկղի մեջ, դա է քվեարկության կարգը». Տիգրան Մուկուչյան. «Հրապարակ»

Հունիս 17,2021 10:37

Խոսակցություններ են տարածվում, թե ընտրությունը վերահսկելի դարձնելու համար հրահանգված է Փաշինյանի կողմնակիցներին, որ նրանք իրենց հետ դուրս բերեն ընտրատեղամասից չքվեարկած քվեաթերթիկները: Սա արվելու է՝ ցույց տալու համար, որ Փաշինյանի բոլոր մրցակիցների թերթիկներն առկա են՝ չկա միայն երրորդ համարը, որը նետվել է քվեատուփի մեջ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ չքվեարկված թերթիկները տեղամասերից դուրս հանելու վտանգ չկա, նման բան չի կարող լինել: Ինչո՞ւ: «Որովհետեւ դուրս հանելու ժամանակ, եթե պարզվեց, որ դուրս է հանում՝ վերահսկողության նպատակով, դա քրեական հանցագործություն է: Մենք 300 հազար տպաքանակով քվեարկության կարգի մասին թերթիկներ ենք տպագրել, ամբողջ երկրով մեկ տարածել ենք, որ դրանք տեղամասից դուրս չեք հանում, ավարտեցիք՝ գցում եք արկղի մեջ, դա է քվեարկության կարգը»,- ասում է Մուկուչյանը: Իսկ օրենքում կա՞ դրույթ, որով ուղղակի արգելվի չքվեարկված քվեաթերթիկը տեղամասից դուրս հանելը, կարծես նման կետ չկա: «Ճիշտ եք ասում, բայց արգելվում է այնքանով, որ եթե հանում է՝ իր քվեն բացահայտելու նպատակով, դա արդեն հանցագործություն է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եթե օրենքում դրույթ չկա, որ արգելվում է չքվեարկած քվեաթերթիկը ընտրատեղամասից դուրս հանել, ապա օրենքում այդ կետը ժամանակին ավելացնեիք կամ էլ հիմա ավելացրեք: Եթե չավելացնեք, ուրեմն նպատակային եք օրենքը այդպես գրել, որ մարդկանց գաղտնի քվեարկությունը վերահսկեք: Այսպիսի բացատրությամբ, թե՝ «արգելվում է այնքանով, որ եթե հանում է՝ իր քվեն բացահայտելու նպատակով, դա արդեն հանցագործություն է» մարդկանց գլխի տակ փափուկ բարձ մի դրեք: Եթե չքվեարկված քվեաթերթիկները հանելը օրենքով չի արգելվում, ապա ո՞վ է ապացուցելու, որ դրանք հանելու դեպքում տվյալ անձը իր քվեն բացահայտելու նպատակով է հանել: Մանավանդ ՔՊ-ի համար քվեարկողներին, եթե բռնեն էլ, շուտ բաց կթողնեն, քանի որ օրենքով դա չի արգելվում, իսկ ընդդիմադիրների օգտին քվեարկողներին նույն արարքի համար կարող են, օրինակ, պառկեցնել ասֆալտին կամ էլ հայտնի մուրճով գործողություններ անել:
    Մուկուչյանը բոլոր իշխանությունների ժամանակ էլ այդպիսի մանիպուլյացիաներով է ծառայել իր տերերին, հիմա էլ իրավաբանական լա-լա-ներով, հրեշտակի կերպարանք ընդունած իր սատանայական մութ գործերն է կատարում՝ հանուն նոր տերերի: Մուկուչյան, հիշիր որ երկրի համար անչափ կարևոր այս գործում դու մրցավարի դերում ես գտնվում, գոնե այս անգամ քեզ ազնիվ պահիր և մշտապես հիշիր, թե ֆուտբոլի երկրպագուները ինչ են վանկարկում տրիբունաներում, երբ մրցավարը կողմնապահություն է անում թիմերից մեկի օգտին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930