ՀԺ-ն քարոզարշավի շրջանակներում զրուցել է «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի ընտրացուցակի 5-րդ համար Ստյոպա Սաֆարյանի հետ՝ քարոզարշավի, հետընտրական զարգացումների եւ ընտրությունների ընթացքի մասին:
– Ո՞ր ուժի կամ ուժերի հաղթանակի դեպքում ձեր քաղաքական ուժը կսկսի փողոցային պայքար, ինչպես 2018-ին արեց Նիկոլ Փաշինյանը:
– Տեսանելիորեն Փաշինյանը եւ իր քաղաքական ուժը այս պահին արձանագրել են առաջատարի դիրքեր: Հետընտրական ցանկացած զարգացում հնարավոր է այն դեպքում, երբ ընտրությունները կեղծվում են: Երբ ընտրությունների արդյունքների վերաբերյալ անվստահություն ձեւավորվի, ապա հիմք կլինի հետընտրական գործընթացներ սկսելու: Բայց իշխանությունները տեսնում են իրենց աջակցության մակարդակը եւ չունեն ընտրությունների վրա ազդելու շահագրգռվածություն: Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժի համար, որը պլանավորում է հետընտրական զարգացումներ, հեշտ է լինելու: Եթե ընդդիմությանը չհաջողվեց մարդկանց ոտքի հանել պատերազմի պարտության ֆոնին, ապա չեմ կարծում, որ խորհրդարանական ընտրություններն այնպիսի թեմա է, որ կկարողանան մարդկանց հանեն փողոց: Ընդդիմություն կոչվածը իր հույսը դրել է մարդկանց կաշառելու վրա, իսկ կաշառք վերցնող մարդկանցով հեղափոխություն չես անի, այդպիսի մարդիկ փողոց դուրս չեն գա:
– Այսինքն՝ ընդհանրապես շանս չե՞ք տեսնում, որ «Հայաստան» դաշինքը կարող է հաղթանակ տանել:
Կարդացեք նաև
– Բացարձակապես: Նրանք մի դեպքում կարող են հույս ունենալ հաղթանակի, եթե խորհրդարանի ներսում հայտնվեն իրեն սատարող ուժերը, որոնց հետ էլ կարող են կոալիցիա կազմել: Դա է միակ տարբերակը: Իրենք չունեն այլ շանս ու պոտենցիալ: Քոչարյանը երբեք չի կարող սիրվել ժողովրդի կողմից:
Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: