ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին բանավեճի հանրային հեռուստատեսության եթերում հունիսի 17-ին կայանալիք բանավեճում։ Ես պատասխանել էի, որ Հայաստանի համար մի նոր նվաստացում կլինի մեր երկրի հաղթանակի խորհրդանիշ Տեր-Պետրոսյանի եւ Հայաստանի պարտության եւ նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի միջեւ բանավեճի պատկերը։ Ես ասել էի նաեւ, որ քանի որ ես Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ չեմ եւ եթե նա շատ է ուզում բանավիճել Հայ Ազգային Կոնգրեսի հետ, պատրաստ եմ ներկայացնել Կոնգրեսին գալիք բանավեճում։
Այսօր պատասխան ստացանք Հանրային հեռուստատեսությունից, որը մերժել է մեր մասնակցությունը հունիսի 17֊ի բանավեճում։ Բացատրությունն այն է իբր, որ այդ բանավեճին կարող են մասնակցել միայն ցուցակների առաջին դեմքերը։
Նման պատասխան տվողները հավանաբար մոռացել են, որ խոսքը նախագահական ընտրությունների մասին չէ, որտեղ, իրոք, կարող էին մասնակցել միայն կոնկրետ պաշտոնի համար մրցող թեկնածուները։ Գործող սահմանադրությամբ Ազգային Ժողովի ընտրությունները կուսակցությունների մրցույթ է, հետեւաբար, կուսակցությունները պետք է ունենան հավասար իրավունք մասնակցելու բանավեճին, ընդորում ընտրել այն անձին, որը կներկայացնի կուսակցությանը բանավեճում։
Կարդացեք նաև
Փաստորեն «տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ Հայ Ազգային Կոնգրեսի հետ ուղիղ բանավեճից։ Երբեք չենք կասկածել, որ նա սարսափում է Կոնգրեսի քննադատությունից, որովհետեւ այն դուրս է հայհոյանքների հարթությունից, որում ԺՊ-ն իրեն զգում ինչպես ձուկը ջրում, եւ հիմնված է անհերքելի փաստարկների վրա, որոնց նա պատասխան չունի։