Ակնհայտ էր, որ այս նախընտրական գործընթացը հագեցած էր լինելու վերջին երեք տասնամյակի ընթացքում ձևավորված, իր աղետալի գագաթնակետին հասած, քաղաքական հակամշակույթի արատավոր դրսևորումներով:
Կարևոր ենք համարում նշել, որ, մեծապես, պայմանավորված նախընտրական գործընթացի կուլմինացիոն փուլով, վերոնշյալ արատավոր դրսևորումներն ավելի մեծ թափ են հավաքում:
Մտահոգեցնող լուրեր են շրջանառվում այն մասին, որ, մասնավորապես, Լոռվա մարզի Վանաձոր և Տաշիր քաղաքներում մարզպետարանի և քաղաքապետարանների աշխատակիցները փորձում են սպառնալիքների և պարտադրանքի գործադրմամբ ուսուցիչներին ընդգրկել ընտրական խարդախությունների մեջ՝ սպառնալով աշխատանքից ազատմամբ:
Այս դատապարտելի գործունեության հարցում ևս նախկիններն ու ներկաները կարծես թե չեն զիջում միմյանց և սպառնալիքի գործադրման միջոցով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել՝ ի շահ իրենց կուսակցական պարագլուխների համար քվե կորզելու:
Կարդացեք նաև
Սատար կանգնելով հարազատ ժողովրդին, հայտնում ենք, որ նման քայլերն անհետևանք չպետք է մնան և հորդորում ենք նման խոչընդոտների բախվելու դեպքում անպայմանորեն դիմել Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդին:
Սիրելի հայրենակիցներ,
մենք չպետք է հանդուրժենք մեր իրավունքների դեմ ուղղված որևէ ոտնձգության փորձ:
Ո՛չ նախկին, ո՛չ ներկա՝ ազգային ապագա:
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ