Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«5165» շարժման հիմնադիր անդամները՝ Տավուշի մարզում էին

Հունիս 16,2021 23:15

Նախընտրական քարոզարշավի 9-րդ օրը՝ հունիսի 15-ին, «5165» շարժման հիմնադիր անդամները Տավուշի մարզում էին։ Անվտանգ և հզոր երկրի կառուցման բանաձև, բարձր որակի կրթություն և հայ մշակույթի պահպանում ու տարածում. ահա այն հիմնական թեմաները, որոնց շուրջ քաղաքացիների հետ զրուցում էին «5165» շարժման անդամները։ Մարզային այցի առաջին կանգառը Բերդ քաղաքն էր, որտեղ շարժման անդամները նախ այցելեցին Սուրբ Հովհաննես եկեղեցի, որից հետո ազգային ոգին ու արժեքները կարևորելու սկզբունքով՝ մշակութային միջոցառմամբ մեկնարկեցին քարոզարշավը։ Շարժման համահիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն ասաց.

«Մենք բոլոր մեր հանդիպումները սկսում ենք Գուսան Հայկազունու «Հայե՛ր, միացե՛ք» երգով, քանի որ միանալու ժամանակն է իսկապես։ Ձեզ եմ ներկայանում քաղաքական գործչի կարգավիճակով, և դա անհրաժեշտությունից դրդված է, քանի որ պատերազմից հետո բոլորս հասկացանք, որ անկախ մեր մասնագիտությունից, պետք է հիմա լինենք երկրի պահպանման գործին լծված: Պետք է գնալ ընտրության խղճով, գիտակցաբար և հանուն հայի ու Հայաստանի»:

«5165» շարժման հիմնադիր անդամ, իրավաբան Վարդան Քալանաթրյանն էլ կարևորեց այն, որ նախորդ տարիների ընթացքում շատ սխալներ կան արված, բայց «5165» -ը չի լինելու այն հերթական քաղաքական ուժը, որը փորձում է գալ իշխանության անձնական խնդիրները լուծելու և անձնական շահը ապահովելու համար, այլ լինելու է այն ուժը, որը բարձրաձայնում և լուծում է առկա խնդիրները: Խոսելով խնդիրները լուծելու ռեսուրսների ու հնարավորությունների մասին՝ Քալանթարյանն ասաց. «Թիմում կան երիտասարդ, բանիմաց, կիրթ ու իրենց ոլորտում հաջողության հասած մարդիկ, ովքեր իրենց գիտելիքը կծառայեցնեն հանուն Հայաստանի»:

Այնուհետ Բերդավանում և Իջևանում ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթները, բաժանեցին Կարին Տոնոյանի կողմից գրված նամակը, որով նա կոչ է անում պարտադիր մասնակցել ընտրություններին և չթողնել, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների և երկրի ապագան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930