Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Մենք ոչ նախկին ենք, ոչ ներկա, համ խելացի, համ սիմպատիչնի ենք». Հայկ Սահակյանը՝ ՔՈ-ի մասին Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին

Հունիս 16,2021 22:07

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության (ՔՈ) անդամները քարոզարշավի 10-րդ օրը քաղաքացիների հետ հանդիպումներ ունեցան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

ՔՈ անդամները մոտենում էին քաղաքացիներին և նրանց լսում, թե ինչ կարծիք ունեն ներկայիս քաղաքական իրավիճակի հետ կապված, ներկայացնում կուսակցության ծրագրային դրույթները:

ՔՈ գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը, մոտենալով մի տարիքով տղամարդու ասաց՝ ուզում են իր հետ խոսել քաղաքականությունից: Նա էլ արձագանքեց՝ դե, հարցրեք: Տղամարդը բավականին վատատես էր քաղաքական զարգացումների հարցով: Նա ասաց. «Ամեն ինչը փոփոխվում, զարգանում է, քաղաքականությունը նույնն է մնում»:

Ի պատասխան Հայկ Սահակյանն ասաց. «Մենք էլ առաջարկում ենք նոր գաղափարներ, նոր ուժ ենք: Երեսուն տարի ղարաբաղյան հարցը չեն կարողանում լուծել, ուրեմն նրանք պիտի գնան, ու գա նոր ուժ»:

ՔՈ անդամների մյուս զրուցակիցը մի տարեց կին էր: Նա չթաքցրեց՝ զայրացած է բոլոր կուսակցությունների վրա: Հայկ Սահակյանն էլ արձագանքեց. «ՔՈ-ն համ խելացի, համ սիմպատիչնի, շատ լավ կուսակցություն է, համ էլ նոր ուժ ենք, համ էլ ոչ նախկին ենք, ոչ ներկա, առաջարկում ենք նոր ծրագրեր»:

Հայկ Սահակյանը քաղաքացիների հետ զրույցում վստահեցրեց. «Մենք ոչ նախկին ենք, ոչ ներկա, մենք գաղափարական ուժ ենք, հստակ արժեքներ ունենք, որոնցով արդեն երեք տարի է անկախ քաղաքական կոնյունկտուրայից շարժվում ենք»:

Նա մտահոգություն հայտնեց, որ ագրեսիվ փոքրամասնությունն այնքան բարձր է գոչում, որ մարդկանց ռացիոնալ մտքերը չեն լսվում ընդհանրապես:

Մի կին էլ ՔՈ անդամների հետ զրույցում վրդովվեց, թե բոլորը հայտարարում են, որ գերիներին հետ են բերելու, բայց դա օգտագործում են իրենց շահերի համար ու ասաց. «Գերի բերող էին, թող վաղուց բերեին»: ՔՈ անդամները հայտարարեցին՝ գերիներին սեփական փիարի համար օգտագործելն անընդունելի է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930