Հունիսի 16-ին կայացավ Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի օժանդակությամբ իրականացված «Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» ծրագրի ամփոփումը:
ՔՀԿ փորձագետ Վիկտորյա Մելքոնյանը ներկայացրեց «Տեղեկատվական հասարակության ձևավորումը և էլեկտրոնային կառավարման արդյունավետ գործարկումը՝ Հայաստանում մասնակցային ժողովրդավարության զարգացման գրավական» վերլուծությունը, այնուհետև Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի նախագահ Սամվել Խարազյանը և առողջապահության նախկին փոխնախարար Ավետ Գրիգորյանը ներկայացրեցին «Հայաստանի առողջապահության համակարգը. անցյալից դեպի ապագա» վերլուծությունը։
Քննարկմանը մասնակցել են ոլորտների փորձագետներ և պաշտոնատար անձինք։
Կարդացեք նաև
Ամփոփելով ծրագիրը, Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը հակիրճ ներկայացրեց ծրագրի արդյունքները՝ մասնավորապես նշելով, որ բացի մինչ այդ ներկայացրածներից, ծրագրի շրջանակում հրապարակվել էր իր հեղինակած «Կենտրոնական Եվրոպայի երկրների քաղաքականությունը» հոդվածը, ինչպես նաև վերլուծություններ քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխման և կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, և շնորհակալություն հայտնեց նաև դրանց հեղինակներին՝ սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանին և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանին, նաև լեհ, հունգարացի, չեխ և սլովակ փորձագետներին, որոնց մասնակցությամբ սեմինարները մեծապես նպաստել էին կատարված վերլուծություններին, ինչպես նաև ՔՀԿ թիմին և միջոցառման մասնակիցներին։
Միջոցառումը եզրափակվեց ընդունելությամբ և ոչ ֆորմալ քննարկմամբ՝ Սլովակիայի փոխդեսպան Պավոլ Պոպյակի և Լեհաստանի դեսպանատան առաջին քարտուղար Կշիշտոֆ Բարտչակի մասնակցությամբ։
Քաղաքականության հետազոտական կենտրոն