«Դա բացարձակ կեղծիք է: Ընտրակաշառք բաժանելու որեւէ դեպք չի կարող տեղի ունենալ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եղել են սադրանքներ, երբ կոնկրետ մարդիկ գնացել եւ ներկայացել են «Հայաստան» դաշինքի անունից, խոստացել են 50-100 հազար դրամ ձայնի դիմաց: Ոչ 50, 100 հազար դրամ, ոչ հինգ լումա «Հայաստան» դաշինքը չի առաջարկելու»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, այսօր հերթական հրապարակումն էր եղել այն մասին, որ «Հայաստան» դաշինքը ընտրակաշառք է բաժանում:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Ի պատասխան հարցի`պատրաստվո՞ւմ են քրեական պատասխանատվության կանչել հայտարարության հեղինակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանին, դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդեւանյանը հայտարարության առիթով իրավական գործընթաց են սկսելու վերջինիս խորհուրդ տվեց` «նա ֆիզիկոս է, եւ ավելի լավ կլիներ, եթե իր գործով զբաղվեր»:
«Խոսքը մի մարդու մասին է, որը ոչ մի կապ չունի իրավագիտության հետ: Ինչպե՞ս է ստացվում, որ նա լռում է իշխանությունների խախտումների մասին»,- ասաց նա`հիշեցնելով պետական ռեսուրսի կիրառման դեպքերը, տարբեր հիմնարկների ղեկավարների վրա ճնշումները եւ այլն:
Ի դեպ, Վիկտոր Սողոմոնյանը հավանական է համարում, որ ընտրությունների արդյունքում «Հայաստան» դաշինքը գալու է իշխանության, բայց իրենց թիմի վարքագիծը չի փոխվելու, իրենք լինելու են ՀՀ բոլոր քաղաքացիների իշխանությունը, «սեւ-սպիտակի» բաժանում չեն անելու եւ ինտենսիվ զբաղվելու են տնտեսության զարգացման ու անվտանգային խնդիրներով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ