Գյումրու Թատերական հրապարակում այս պահին իր քարոզարշավն է անցկացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը։ Դաշինքը Գյումրիում ներկայացել է գրեթե ողջ թիմով։
Հրապարակը բավական մարդաշատ է` ներկա են ուժային կառույցների նախկին ղեկավարներ, դպրոցների նախկին տնօրեններ, մեծ թվով ՀՅԴ-ականներ, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է` իր թիմով։
Կարդացեք նաև
Գյումրու կենտրոնում ուժեղացված հսկողություն է. Հանրահավաքը բացեց գյումրեցի ճանաչված բժշկուհի Կարինե Հովհաննիսյանը։ Գնահատականներ հնչեցին արդեն ավարտվող քարոզարշավին, անդրադարձ կատարեցին Նիկոլ Փաշինյանի մուրճին։ Խոսվեց արտգործնախարարություն չլինելու մասին, ասացին` ինչպես սպայի պատիվ հասկացություն գոյություն ունի, այնպես էլ դիվանագետի պատիվ։
Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն ասաց, որ Գյումրին իր համար խորհրդանիշերի քաղաք է, քննադատեց սեռափոխված Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելը, երբ, ըստ նրա, Գյումրիում բազմաթիվ այլ չեմպիոններ կան։
«Ես չորս տղա ունեմ ու կուզեմ բանակ ճամփելիս` իմ տղաներին քեֆով ճանապարհեմ ու քեֆով դիմավորեմ, դեպի ուժեղ Հայաստան»,- ասաց Արթուր Խաչատրյանը` առանձնակի ոգևորություն հաղորդելով մասնակիցներին։
«Նիկոլ, քո գոյությունը վիրավորում է մեր ազգի բանականությունը, ինքը թերթած էջ է», -հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ