Վայոց ձորի մարզի Արենի համայնքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հորդորեցին խոսել սահմանային խնդիրներից: Նա էլ սահմանազատման, սահմանագծման աշխատանքների անխուսափելիության մասին ասաց:
Մի կին հարցրեց՝ իսկ Արենի համայնքում ի՞նչ է կատարվելու սահմանազատման ժամանակ, թուրքը գալու է իմ բակ: Փաշինյանը հարցրեց, թե որտե՞ղ է ձեր բակը, արենցին պատասխանեց. «Սահմանի բերանին, թուրքը գալու է նստի իմ բակի մեջ»:
Փաշինյանը սկսեց տոնը բարձրացնել. «Մի րոպե, դուք չեք որոշում թուրքը որտեղ է գալու նստի: Դո՛ւք չեք որոշելու, հանգիստ մի հատ: Ինչ վերաբերվում է նրան, որ թուրքը նայում է, 30 տարի թուրքը նայում է Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն, Այգեհովիտ, Բերդավան, Կիրանց, Բերքաբեր համայնքներին: Պետք չի խուճապ տարածել: Որ ասում եք՝ թուրքը գալու է ձեր բակում նստելու է, ղալա՛թ է անելու, որ գալու է ձեր բակում նստի: Ոչ մի տեղ էլ չի նստելու: Այդ կարգի լուրեր մի տարածեք: Ես չգիտեմ ինչ ինֆորմացիոն աղբյուրներից եք օգտվում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ