Ա1+. Քարոզարշավի առաջին օրվանից «Հայոց Հայրենիք» կուսակցությունը մարզերում է եղել, սակայն առանց միջադեպերի քարոզչությունը չի անցել։ Շիրակի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտից անհայտ անձինք մոտեցել և փորձել են խոչընդոտել նրանց աշխատանքը։ «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանը, որը ցուցակում երկրորդն է։
Նա նշեց նաև, որ այդ գործով երեք քրեական գործ են հարուցել։
Սակայն դա խոչընդոտումների միակ դեպքը չէր և ինչպես ներկայացրեց կուսակցության ղեկավարը, Սյունիքի մարզում, երբ իրենք իրազեկել են իրենց կուսակցության մասին, մի քանի մեքենաներ բարձր ազդանշաններով փորձել են խլեցնել իրենց ձայնը։
Եթե ևս երկու օր շարունակվի այս ագրեսիվ մթնոլորտը, Անահիտ Եղոյանի խոսքով, հետընտրական գործընթացները շատ ցավալի կլինեն Հայաստանի համար և բախումներն էլ անխուսափելի կլինեն։
Կարդացեք նաև
Հետագայում այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ նա նշեց, որ միանշանակ բացառում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը, իսկ մնացած ուժերի հետ համագործակցության հարցը կուսակցությանը դեռ կքննարկի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: