Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասի հրամանատարը սպառնացե՞լ է աշխատակիցներին

Հունիս 16,2021 17:58

Aravot.am-ի տեղեկություններով, Ագարակի զորամասի հրամանատար Արգամ Գեւորգյանը երեկ՝ հունիսի 15-ին, Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավից հետո զանգել է զորամասում աշխատող մի քանի մեղրեցիների՝ հետաքրքրվելով թե ինչու են նրանց երեխաները մասնակցել Փաշինյանի քայլարշավին։ Ըստ մեր զրուցակցի, վիրավորական խոսքեր ասելուց հետո՝ հրամանատարը հորդորել է՝ ում երեխաները մասնակցել են Փաշինյանի երթին՝ ազատման դիմում գրեն։

«Երաժշտական դպրոցից դուրս են եկել երեխաները, ժամը 4.15, տուն էին գալիս, տեսան՝ երթ է, քայլեցին։ Մանավանդ, որ Փաշինյանն էլ տեսնելով երեխաներին՝ կոչ արեց միանալ իրեն ու միասին քայլեն։ Դե երեխա են հիմա»,–մեզ հետ զրույցում ասաց ծնողներից Լ․Մ–ն (անուն ազգանունը չենք նշում մեր զրուցակցի ցանկությամբ–Ա․Դ․

Լ․Մ․–ն արդեն դիմել է իրավապահ մարմիններին։ «Ինքը ժողով է արել, ասել է՝ զինվորականներ եք, չխառնվենք քաղաքականությանը, ոչ մի բանի մեջ չմտնեք։ Ես ընտրում եմ Քոչարյանին, դուք ում ուզում եք՝ ընտրեք։ Ոչ մեկը չի կարող իր կամքը ձեզ պարտադրի։ Զերծ մնացեք ամեն ինչից՝ հավաքներից, լայքերից նույնիսկ։ Ես զերծ եմ մնացել։ Ես մեր տանը, իսկ ինքը զանգել ու անտեղի հերյուրանք է տարածում։ Ես չգիտեի, որ երեխայի քայլելու իրավունքը սահմանափակված է քաղաքում»,–ասում է Լ․Մ․–ն։

Ագարակի զորամասի հրամանատար Արգամ Գեւորգյանը մեր հեռախոսազրույցում նախ ասաց, թե ժամանակ չունի, հետո ցանկացավ իմանալ զանգելու նպատակը։ « Ո՛չ, միայն կասեմ, որ խաբում են, այլ բան չունեմ ասելու»,–նշեց Արգամ Գեւորգյանը։ Մի քանի րոպե անց նորից զանգեց ու խնդրեց իր պարզաբանման մեջ ավելացնել, որ ինքը հիմա, նույնիսկ զորամաս չի կարող մտնել։ «Իմ լիազորություններն այս պահին դադարեցված են, ես չեմ կարող որեւէ մեկին ազատել կամ որեւէ բան ասել»,–նշեց Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ Պաշպանության նախարարի հրամանով դադարեցվել են Արգամ Գեւորգյանի լիազորությունները եւ ծառայողական քննություն է ընթանում։ Ըստ Գեւորգյանի՝ նրան ազատել են քաղաքական հայացքների համար, իսկ մեր աղբյուրների տեղեկություններով ծառայողական քննությունը սկսվել է զորամասում ստեղծված ոչ պատշաճ կարգապահական իրավիճակի առիթով:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930