Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվտուշենկովն իմ հարազատ ընկերն է, ես եմ իրեն հրավիրել, իմ խաթեր է եկել». Տիգրան Արզաքանցյան

Հունիս 16,2021 17:38

«Մանուկներից սկսած, դպրոցականների համար՝ տաք կերակուր անվճար, որ բոլոր երեխաների ստամոքսը կոշտ լինի, լիքը լինի, որ կարողանան լավ մտածեն, որ իրենց դասերը սովորեն: Ուսանողների համար հատուկ ծրագիր, որ կարողանան իրեն մեծ մոտիվացիոննի աշխատանք կատարեն բիզնեսմենների հետ, գործարարների հետ, ձգտենք մեր հարուստ մտքով երեխաների միտքը զարգացնենք, որ տանենք առաջ, որ կարողանանք երեխաների նպատակներին հույս-հավատ տանք»,- այսօր Տավուշի մարզի Դիլիջան եւ Իջեւան համայնքներում, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացրեց կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը:

Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ ՀԴԿ-ն «մեծ գաղափարներով» մտածում է ժողովրդի մասին, որոնց կարելի է ծանոթանալ նախընտրական ծրագրում, այն հրապարակված է:

«Շատ կարեւոր ժամանակահատված ենք ապրում, խնդրում եմ, բոլորով արթնացեք, քարոզարշավներին ուշադրություն մի դարձրեք, մարդիկ իրար հալածում են, անպատվում են, արեք թեքվենք ուրիշ դաշտ, թող իրենք ինչ ուզում են՝ անեն: Անձի շահը չի կարելի մտցնել քաղաքականության մեջ, էդ ձեւ չենք կարա երկիր մենք զարգացնենք: Այնպիսի օրինակներ մեր տան մեջ ցույց տանք, որ մեր համաշխարհային հզոր սփյուռքը թասիբ ունենա, հայրենասիրություն ունենա, ավելի ձգտում ունենա, որ վերադառնա մեր լավ հայրենիք, գա՝ իրար հետ կառուցենք հզոր հայրենիք: Որ սփյուռքը վերադառնա, մենք կունենանք շատ արհեստավարժ հայրենակիցներ, մեր ժողովուրդը կարող են մտնել մեր կառավարության տարբեր ոլորտներ՝ իրանց արհեստավարժությունը ցույց տան»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը՝ հավելելով, որ իր բանակցելու ունակության արդյունքում շատ ներդրողներ են եկել Հայաստան եւ տարբեր ոլորտներում պայմանագրեր կնքել: Դրանցից է՝ Վիվասել ընկերությունը. «2006 թվականին Հայաստանը ստացավ 548 միլիոն դոլար ներդրում, մեր փայատերը մտավ, էդ փայատերը իմ հարազատ ընկերն է, ես եմ իրեն հրավիրել, իմ խաթեր է եկել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930