Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է բարեփոխել և՛ օրենսդրությունը, և՛ կառավարության համապատասխան որոշումները». քննարկվեցին ոչ ֆորմալ կրթությանը վերաբերող հարցեր

Հունիս 16,2021 17:42

Հունիսի 16-ին ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հանդիպեց Եվրոպայի ոչ ֆորմալ կրթության ասոցիացիայի նախագահ Վալդաս Յանկաուսկասի հետ:

Հանդիպման առանցքում ոչ ֆորմալ կրթությանը վերաբերող հարցերն էին: Զրուցակիցներն անդրադարձան ոչ ֆորմալ կրթության առանձնահատկություններին, այդ կրթատեսակի կազմակերպման դժվարություններին եւ դրանց հաղթահարման ուղիներին: Մասնավորապես անդրադարձ կատարվեց այդ ոլորտում Լիտվայի գրանցած հաջողություններին: Վալդաս Յանկաուսկասը ներկայացրեց Լիտվայի փորձը` մանրամասնելով, թե իր երկիրն ինչպիսի դժվարություններ է հաղթահարել, ինչպիսի օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել այդ ճանապարհին:

Սոֆիա Հովսեփյանի խոսքով` Հայաստանում այսօր ոչ ֆորմալ կրթությունն իրականացվում է չկանոնակարգված: Կան որոշ խնդիրներ` կապված ոլորտի վերահսկելիության եւ զարգացման հեռանկարի հետ: «Հետեւաբար անհրաժեշտ է բարեփոխել եւ՛ օրենսդրությունը, եւ՛ Կառավարության համապատասխան որոշումները»,- նշում է պատգամավորը՝ հավելելով, որ ոչ ֆորմալ կրթության դաշտը հստակեցնելու եւ կարգավորելու համար անհրաժեշտ է ունենալ մեկ ամբողջական օրենք:

Խնդիրը կարգավորելու նպատակով զրուցակիցները համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին:

Նշենք, որ այժմ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, որի անդամ է նաեւ Սոֆիա Հովսեփյանը, մշակվում է ոչ ֆորմալ կրթությանն ու արտադպրոցական կրթությանը վերաբերող օրենսդրական փաթեթ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930