Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստան, ձեր գործակալական ցանցով ընտրությունների վրա խնդրում ենք չազդել, մուտանտ հայեր, չեք կարող քոչարյանների հետ միասին տորպեդահարել»

Հունիս 16,2021 17:20

«Ես կարծում եմ դուք, հատկապես համայն հայությունը, ՀՀ քաղաքացիները, մեզ օժտելու եք հանրապետությունում երկրորդ ուժային կենտրոնի բաղադրիչով։ Երկրորդ ուժային բաղադրիչ Քոչարյան Ռոբերտը չի լինելու, Քոչարյան Ռոբերտն իր «Հայաստան» դաշինքով չի անցնելու»,-այսօր Սպիտակ քաղաքում «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Լեւոն Շիրինյանը։

«Ասում եմ՝ հայ ժողովուրդ, «Крым наш», խնդիր չկա, չքվեք Крым, но Армения наша, не отдадим, բացառված է։ Հայաստանը մերն է եւ մենք Ղրիմի հետ գործ չունենք։ Ղրիմը ձերն է, չեկա-ն ձերն է, ԿԳԲ-ն էլ է ձերը։ Մերը մեր ազգային անվտանգությունն է, մերը բանակն է, մեր ժողովուրդն է, եւ մեր արարչագործական Հայաստանն է, որն աշխարհում միակն է, եզակին է, աշխարհում այդպիսի երկիր չկա։ Դրա համար էլ Крым ваш, եւ այստեղ դուք գործ չունեք, ոչ էլ 5-րդ շարասյունը գործ ունի։ Սա չի նշանակում, որ արտաքին հարաբերությունների ոլորտում, մանավանդ այն հայվանների համար, թույլ տվեք այս բառն ասեմ, երբ ասում ես՝ մեր աշխարհայացքը, մեր քաղաքական դիրքորոշումը հայաստանակենտրոն է, ասում են՝ դուք հակառուս եք։ Ես ասում եմ՝ հայվան, մենք ուղղակի հայաստանակենտրոն ենք, այնպես ենք, ինչպես մեզ աստված ստեղծել է, մնացածը դուք եք, դրա համար էլ Ղրիմը ձերն է, բայց Հայաստանը ձերը չէ, չի էլ լինելու։ Մաֆիան էլ մերը չէ, դա օտար ներդրում է, Հայաստանում։ Մաֆիա չի լինելու, եթե լինելու է այս դաշինքը»,-իր ելույթում ասաց Լեւոն Շիրինյանը։

Նրա խոսքով՝ մենք ասում ենք Ղրիմը մերը չէ, բայց Արցախը մերն է, այն ինչ մերն է, մերն է, ինչը որ մեր ձեռքը չի, տարիների, դարերի ընթացքում մենք կվերականգնենք։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ է մտահոգում մարդկանց նախ աշխարհաքաղաքական իմաստով, պատմական իմաստով եւ մեր հայրենակիցների քանակի իմաստով, որոնք ցավոք, Ռուսաստանում ավելի շատ են, քան Հայաստանում, ռուսերեն ավելի շատ են սովորում։ Մենք պետք է կարողանանք ստեղծել մի երկիր, որը կբերի ՌԴ-ի հետ հարաբերությունները հավասարակշռության եւ հավասար գործընկերային քաղաքականություն կվարի։ Ռուսաստանի համար սա ցավագին հարց է, բայց մեր մուտանտ հայերին ասեմ՝ դուք չեք կարող քոչարյանների հետ միասին տորպեդահարել։ Խոսքս վերաբերում է գուրգինովներին, միրզաեւներին, բագդասարովներին եւ չգիտեմ ինչ զահրումարին։ Բարեկամ Ռուսաստան պետություն, մենք ձեզ առաջարկում եւ խնդրում ենք՝ ձեր ազդեցության գործակալական ցանցով ընտրությունների վրա չազդել, չի անցնելու, որովհետեւ մեր ժողովուրդն իր պետությունն է ստեղծում։ Ռուսաստանում ապրող հայերի մուտանտ տեսակին, որոնք գողապետության բաղադրիչ են, որոնք Հայաստանում կամ Հայաստանի հաշվին հարստացել են այսօր որպես «սխոդկա» Հայաստան են ժամանել, չեք անցնելու, բացառված է։ Ոչ մեկ ձեզ թույլ չի տալու որեւէ գյուղի կամ քաղաքին օգնելու պատրվակով՝ շահույթներ ապահովելու պայմանով Հայաստանում եղանակ ստեղծեք։ Դուք պետք է լինեք ամերիկահայերի եւ ֆրանսահայերի նման, որոնք հայրենիքին օգնում են իրենց հնարավորության չափով, բայց երբեք իրենց խլամ եղբորը գյուղապետ, քաղաքապետ չեն նշանակում, իրենց խուլիգան ընկերոջը քաղաքապետ կամ պատգամավոր չեն դարձնում։ Չի անցնելու, ձեզ զգուշացնում ենք»,-ասաց պարոն Շիրինյանը։

Ռուսաստանաբնակ որոշ հայերի մասին էլ ասաց․«Պուտինին տեսնելով փռվում են ոտքերի տակ, ասում են՝ ռուսահպատակ ստրուկներ ենք։ Մուտանտը երկու կենդանու միացություն է, բայց Հայաստան են գալիս հայի տեսքով, պիջակը՝ ուսերին, դոլարը՝ գրպաններում, սրանք դեսանտ են եկել Քոչարյան Ռոբերտին կարգելու որպես Հայաստանի մարզպետ։ Ռուսաստանում ապրող հայերի տեսակներ, մուտանտներ, դուք մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ մի վատացրեք, դուք վատթարագույն դեր խաղացիք եւ այդ Մարգարիտա սիմոնյաններ, սիմոնովաներ, դուք հայ-ռուսական հարաբերությունները ոտնահարեցիք, փչացրիք ինչքան կարող էիք՝ հանուն մի բանի, որովհետեւ Հայաստանն ընտրել է իր խորհրդարանն ու վարչապետին եւ պաշտպանում է իր վարչապետին, եւ այսօր պաշտպանելու է Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքին։ Հեղափոխության ուժերը խորհրդարան պետք է մտնեն այնքանով, որքանով նրանց մանդատ կտա մեր ժողովուրդը, իսկ անցյալի ուժերը՝ գողապետությունը, ռուսահպատակ, օտարահպատակ, լինի ճապոնահպատակ, թուրքահպատակ, սորոսական եւ այլն, ոչ մի ուժ չի անցնելու Հայաստանի խորհրդարան։ Մեր ոգին ու մարմինն է պատնեշ լինելու, արեւմտյան, արեւելյան մուտանտներ չեն լինելու։ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը երկրորդ տեղում է, դոլարային սոցիոլոգիան չի կարող խեղաթյուրել այդ իրականությունը, մեզ պինդ երկրորդ տեղ է պետք, Քոչարյան Ռոբերտը չկա 7%-ի շրջանակում, «Հայաստան» դաշինքը ձեր ջանքերով չպիտի անցնի, որովհետեւ Հայաստանում 7% գող, ավազակ չկա, չի կարող լինել, 2-3% է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Куку says:

    Ինչ էլ մեծ կարծիք ունեն իրեմց մասին: Երկրորդ տեղը? 0,0000001տոկոս էլ չեն հավաքի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930