Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանության առաջին հայտարարությունը եղել է կոչ ընտրության բոլոր մասնակիցներին՝ չխոչընդոտել լրագրողների աշխատանքը

Հունիս 16,2021 15:03

Aravot.am-ը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց, թե քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժի համակիրները հաճախ կոպիտ կերպով խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին, իսկ ոստիկանները կամ անգործություն են ցուցաբերում կամ խիստ պասիվ են եւ ասվածը վկայող բազմաթիվ կադրեր կան, որտեղ անգամ այդ ոստիկանների դեմքն է հստակ երեւում:

Այդպիսիների նկատմամբ որեւէ վարույթ հարուցվե՞լ է կամ որեւէ մեկը պատժվե՞լ է:

«Կոնկրետ դեպքերով բան ասել չեմ կարող, բայց, ընդհանուր առմամբ բավականին մեծ թվով ծառայողական քննություններ են անցկացվում ոստիկանությունում: Նախընտրական եւ հետպատերազմյան քաղաքական գործընթացներից հետո եւ այդ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 65 նյութեր են նախապատրաստվել ոստիկանների նկատմամբ՝ նրանց կողմից առերեւույթ խախտումներ կամ հանցագործություն կատարելու դեպքերի առնչությամբ: Որոշներով արդեն իսկ կան հարուցված քրեական գործեր, որոշներով քրեական գործի հարուցումը մերժվել է, որոշներն էլ այս պահի դրությամբ ընթացքի մեջ են եւ արդյունքների մասին ավարտելուց, ամփոփելուց հետո կտեղեկացնենք»,-պատասխանեց Արա Ֆիդանյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը հավելեց, որ նախընտրական փուլն սկսվելու ոստիկանության առաջին հայտարարությունը եղել է կոչ ընտրության բոլոր մասնակիցներին՝ չխոչընդոտել լրագրողների աշխատանքը: «Եվ դա, վստահեցնում եմ, ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930