Թուրքիան աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման գործում: Այս մասին, ելույթ ունենալով Ադրբեջանի Միլի մեջլիսում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:
«Այժմ աշխատանքներ են տարվում բոլոր ավերված գյուղերի և օբյեկտների վերականգնման ուղղությամբ: Մենք կկառուցենք նոր Ղարաբաղ»,- ասել է նա:
«Ադրբեջանի ազատագրումը վերջին 30 տարում Ադրբեջանի ամենամեծ ձեռքբերումն է: Ղարաբաղում խաղաղությունից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև, ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհը»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, երեկ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ստորագրել է Շուշիի հռչակագիրը, ըստ որի՝ «երրորդ պետության կողմից կամ անկախության, ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանի անձեռնմխելիության նկատմամբ ագրեսիայի կամ սպառնալիքի դեպքում կողմերը պարտավորվում են անցկացնել համատեղ խորհրդակցություններ և իրականացնել քայլեր՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների և սկզբունքների»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ