Աշոցքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, դիմելով հավաքվածներին, ասաց․
«Սիրելի հայրենակիցներ, պիտի արձանագրեք, որ վերջին երեք տարվա ընթացքում մեր կյանքում մի բան փոխվել է հաստատ՝ շիշ բռնողը փոխարինվեց չագուճ բռնողով։ Դա փաստ է։
Տեսեք Էրդողան-Ալիևը երեկ գալիս են Շուշի, կնքում են հռչակագիր, մեր պետության կողմից ոչ մի արձագանք։ Դա քիչ է, ինքը նույն օրը գնում է Սյունիք՝ 2 հազար ոստիկանների ուղեկցությամբ և սպառնում է այն համայնքի ղեկավարներին, ովքեր որ զենքը ձեռքերը, պաշտպանել են Սյունիքը և՛ պատերազմի ժամանակ, և՛ մինչև հիմա։
Դա քիչ է, սպառնում է Հայաստանի ամենամեծ հիմնարկին, որ աշխատանքից հեռացնելու է, խլելու է, բաժանելու է, էսօր էլ նույն տրամադրությունը շարունակելով՝ Գազպրոմին է սպառնացել նույն բանը։
Կարդացեք նաև
Պարոն Գիզիրյանը շատ ճիշտ, դիպուկ ասաց, հեսա ոստիկաններին կսկսի սպառնալ ։ էդ մարդը, էդ ուժը մի հատ էլ հայտ է ներկայացնում վերարտադրվելու։
Մի հատ հարց՝ մնան, վերարտադրվեն, որ ինչ անե՞ն, ես սկզբից մտածում էի, որ իրենց պաստառների վրա մեր դրոշը դիզայներական ոճ է ՝ այդպես քրքրված, բայց հիմա հասկանում եմ, մի հատ էլ ռևերանս են արել իրենց եղբայր Ալևին և Էդրողանին՝ խոսք տալով, որ վերարտադրվեն, էդ դրոշն ընդհանրապես վերանալու է մեր երկրի տարածքից։ Եվ եթե դա մենք չենք ուզում, միակ կարող ուժը «Հայաստան» դաշինքն է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ