Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Սուքիասյան․ «Ընդդիմության մոտ եղել է անասնական բնազդ՝ անընդհատ խանգարել իշխանությանը»

Հունիս 16,2021 16:05

Նախընտրական քարոզարշավի 10-րդ օրն է, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ն այսօր Սպիտակ քաղաքում էր։ Դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Հայկ Սուքիասյանն իր ելույթում ասաց՝ ինչո՞ւ ենք մենք անընդհատ ընկնում ինչ-որ խնդիրների մեջ, դրա պատճառները շատ են, եւ դրանք ամեն անգամ պետք է վերլուծվեն, որպեսզի մենք հասկանանք՝ որն է խորքը մեր պետության անկայունությունների, իսկ պատճառներից տգետ եւ սարքած մտածողությունը՝ մեր պետությունը միշտ կառուցվել է բացասական թեզիսների վրա։

«Մեզ միշտ ցանկացած ուժի, սովորական քաղաքացու, ով երբեւէ տարածքների պաշտպանությամբ է հանդես եկել, իրեն հակադրել են շատ վտանգավոր եւ մեղադրական թեզ՝ դե, դու ոչմիթիզական ես, հայրենիքը պետք է հանձնել հանուն հայրենիքի փրկության։ Երեսուն տարի մեր ժողովրդի վզին փաթաթված հակահայ եւ հակամարդկային թեզիս է։ Շատ անգամ մեր ժողովրդի ունեցվածքը, ազգային ընդերքը կողոպտելու համար բերել են լիբերալիզմի, բայց իրենց համար ուլտրալիբերալիզմի, իսկ մեզ համար հակապետական թեզիսներ՝ դե, լիբերալ պիտի լինի պետությունը, դրա համար ամեն բան պետք է հանձնենք օտարին, որպեսզի կարողանանք ապրել։ Այս բացասական թեզիսներն են պատճառը, որ մենք անընդհատ գնացել ենք անկման»,-ասաց պարոն Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ այս ճանապարհով աշխատել է Հայաստանում նաեւ ընդդիմություն կոչվածը․ «Ընդդիմության մոտ եղել է անասնական բնազդ՝ անընդհատ խանգարել իշխանությանը։ Մեզ մոտ ընդդիմություն կոչվածը վերածվել է դիսիդենտների շարժման՝ անընդհատ բողոքել եւ ոչ երբեւէ օգնել իշխանությանն աշխատելու։ Եթե մենք խորհրդարանում ունենայինք նորմալ ընդդիմություն, մենք այսօր կգնայինք հերթական ընտրությունների, բայց քանի որ ընդդիմության նպատակը իշխանության ոտքերից կառչելն է՝ չամուռի նման, մենք այսօր կանգնած ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին»։

Ըստ Հայկ Սուքիասյանի, խորհրդարանը պետք է աշխատի կարեկցանքի, իրար օգնելու սկզբունքի վրա եւ ոչ թե կոնֆլիկտների կամ հակադրությունների․ «Հետեւապես, մենք պետք է Հայաստանում փոխենք այս քաղաքական մշակույթը։ Մենք ձեզ առաջարկում ենք՝ եթե դուք մեզ օժտեք ընդդիմության մանդատով, ապա վստահեցնում ենք՝ մենք աշխատելու ենք նոր քաղաքական մշակույթով, որի նպատակն է իշխանությանը պահել մանրադիտակի տակ, բայց օգնել իշխանությանը՝ հանուն պետության եւ ոչ երբեւէ կախվել իշխանության ոտքերից, որպեսզի խրենք անընդհատ ցեխի մեջ։ Եվ այսպես աշխատել են Հայաստանի օլիմպում ինչ-որ ճանապարհներով բարձրացած, բայց Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքի հետ կապ չունեցող, բայց իրենց վրա քաղաքական ուժ գրած, բայց քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ։ Որպեսզի Հայաստանում լինի կյանք եւ շրջադարձ, մենք այս բացասական սիստեմը պետք է փոխենք դրականի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930