Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի մի եղբորորդուն բաց են թողել, մյուս եղբորորդուն՝ դատապարտել. Փաշինյանը հայտարարեց, որ երկու դատավորն էլ լավն են՝ առաջնորդվել են օրենքով

Հունիս 16,2021 15:55

«Այսօր լուր տարածվեց, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին դատապարտվել է ազատազրկման: 2 օր առաջ լուր տարածվեց, որ Սերժ Սարգսյանի մյուս եղբորորդին ազատ է արձակվել: Ուզում եմ մի երկու խոսք ասել՝ ի պաշտպանություն մեր դատարանների: 5 ընտրակաշառատու կալանք են ստացել: Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիները կարծում են՝ դատական համակարգը կախված է նախկին իշխանություններից` 70%-ը: Հիմա վերլուծությունները ու պրոցեսները ցույց են տալիս, որ մեր դատական համակարգում կան նաեւ անկաշառ դատավորներ»,-Վայքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի եղբորորդի լինելն ինքնին չի նշանակում, որ պետք է նա դատապարտվի, կամ չդատապարտվի, դրա համար մի դեպքում դատապարտել են, մյուս դեպքում՝ ազատ արձակել. «Ցավոք, դեռ կան մեծ թվով կոռումպացված դատավորներ: Ես նկատի չունեմ, հանկարծ սխալ չմեկնաբանեք, որ այն դատավորը, որը Սերժ Սարգսյանի մի եղբորորդուն բաց է թողել, նա վատն է, իսկ այն դատավորը, որը մյուս եղբորորդուն դատապարտել է, նա լավն է: Ո՛չ, կարծում եմ երկուսն էլ հավասարաբար լավն են, որովհետեւ իրենք առաջնորդվել են ոչ թե ինչ-որ տրամաբանությամբ, թե ով ում եղբորորդին է, այլ վերլուծել են իրենց ձեռքի տակ եղած փաստերը եւ օրենքի վրա հիմնվելով՝ կայացրել են որոշում: Մյուս դատավորները, եթե նախորդ իշխանություններից շատ են կախված ու ժողովրդին դեմ են, ուրեմն ընտրակաշառատուներին կալանքի սանկցիա չեն տա: Ուրեմն պետք է շատ դեպքերում ուրիշ տեղ փնտրել՝ ինչքանով է իրավապահ մարմինների առաջադրած մեղադրանքը հիմնավոր: Ես կարծում եմ, դատական համակարգի հետ կապված ճիշտ ճանապարհով ենք գնում, դատական համակարգն ինքնամաքրվելու է»:

Փաշինյանը, որը սովորաբար քննադատում ու վիրավորում էր դատավորներին, այսօր հորդորեց ծափահարել նրանց, մասնավորապես՝ խղճով ու օրենքով առաջնորդվողներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930