Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք «եղբայրներից» 2-ը հանդիպեցին Շուշիում, իսկ մեկը Սյունիքում գունավոր չագուճով էր պտտվում»․ Սոս Հակոբյան

Հունիս 16,2021 15:07

«Պատերազմից հետո, բացի գերիների փաստից, երեկ եւս մեկ հուժկու ապտակ ստացավ հանրությունը, երբ Շուշիում հանդիպեցին Ալիեւն ու Էրդողանը ու ռազմավարական գործակցության համաձայնագիր կնքեցին․ այն պարունակում է նաեւ ռազմաքաղաքական համագործակցություն, սակայն մեր համար ամենացավոտ հիշատակումը «Զանգեզուրի միջանցքն» էր,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը։

Նա նշեց․ «Կողմերն ասացին, որ պետք է այն ի վերջո գործարկվի։ Բոլորս հիշենք սա՝ կապիտուլյանտին հեռացնելուն զուգահեռ։ Երեք «եղբայրներից» երկուսը երեկ հանդիպեցին Շուշիում, իսկ մեկը Սյունիքում այդ ընթացքում թափառաշրջիկի պես գունավոր չագուճով էր պտտվում։ Իր այցը կապ չուներ քարոզարշավի հետ, այլ տուրիստական ֆլեշմոբ էր, որ մի քանի սելֆի անեին։ ՀՀ բոլոր ծայրերից մարդկանց տարել էին Սյունիք»,-նշեց Սոս Հակոբյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930