Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով:
Ժամը 10:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Այդ ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ գրանցվել է 17 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ:
Ազգային ժողով