«Արդեն փաստ է, որ կապիտուլյանտը պարտվում է։ Շատ շուտով միասին դուրս ենք շպրտելու նրան իրեն արժանի վայր՝ քաղաքական աղբատեղի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տվյալներին, թե գաղտնի զեկույցի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը չի ստանալու ձայների մեծամասնություն՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը։
«Սա պետք է հունիսի քսանին ամրագրել մեր քվեով եւ ՀՀ-ին հնարավորություն տալ զարգանալու։ Պետք է ձայնը տալ «Պատիվ ունեմ» դաշինքին, որովհետեւ որեւէ քաղաքական ուժ այս ընթացքում չունեցավ այնպիսի արտաքին քաղաքական աջակցություն, ինչպես մեր ուժը։ Արթուր Վանեցյանը մեկնեց ՌԴ, իսկ եվրոպական քաղաքական ընտանիքի խոշոր անդամներն աջակցություն են հայտնել ՀՀԿ-ին։ Ակնհայտ է, որ մեր դաշինքն արտաքին քաղաքական ասպարեզում ունի ուժ եւ հնարավորությունները ծառայեցնելու է ՀՀ ազգային շահերին»,-համոզմունք հայտնեց Սոս Հակոբյանը։
Նա նշեց․ «Մեր տեղեկություններով՝ միայն մեր վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն է, որ այս ընթացքում գնացել է Արցախ։ Մեր համար կարեւոր են Ստեփանակերտի, Մոսկվայի եւ Էջմիածնի հետ հարաբերությունները»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ