Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն ընտրակաշառքի մասին ապացուցող տեսանյութի համար խոստանում է $1000-ին համարժեք՝ 500 հազար դրամ պարգեւ քաղաքացիներին». Փաշինյանի «կաշառքը»

Հունիս 16,2021 14:08

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավին խոսեց ընտրակաշառքի մասին՝ ասելով, որ աբսուրդ է՝ ընդդիմությունն է ընտրակաշառք բաժանում. «Այս պահի դրությամբ արդեն 5 հոգի ոչ թե ձերբակալված, այլ կալանավորված են ընտրակաշառքների հարցով: Այսինքն, նրանք հիմա գտնվում են քրեակատարողական հիմնարկում եւ առաջիկա 2 ամսում կշարունակեն լինել այնտեղ: Հետո ինչքան կդատվեն՝ դատարանը գիտի: Ընտրակաշառքների համար մենք պատժաչափերը էականորեն ավելացրել ենք: 10 հոգի մեղադրյալի համար ուրիշ խափանման միջոց են ընտրել քննիչները եւ 40 հոգի կասկածյալի կարգավիճակում են: Այսինքն, մենք այս պահի դրությամբ արդեն 55 հոգի ընտրակաշառքների գործով անցնող ունենք: Իրավապահները առաջիկա օրերին մեզ բավականին առատ բերքահավաք են խոստանում»:

Փաշինյանն ասաց, որ ինքն ուզում է այդ «բերքահավաքն» ավելի առատ դարձնել եւ ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է $1000-ին համարժեք՝ 500 հազար դրամ պարգեւ այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն: Երկրորդը՝ պետական կամ ոչ պետական հիմնարկներում աշխատողների կողմից՝ ՏԻՄ-եր եւ այլն, կնկարահանեն ու կփաստագրեն ընտրողների վրա ապօրինի ազդեցության փորձը. «Մենք 500 հազար դրամ կտանք՝ այդպիսի տեսագրության համար»:

Փաշինյանն ասաց, որ ահազանգեր են ստացել, թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից պարտադրում են, որ այսինչ ուժին պետք է ընտրես: Ջերմուկցիները արձագանքեցին, որ փաստեր կան, Փաշինյանն էլ զգուշացրեց՝ եթե հաստատվեց դա՝ ծանր հետեւանքներ կլինեն: Նա, ինչպես մասնավոր ընկերության՝ ԶՊՄԿ-ի դեպքում, «Գազպրոմ Արմենիայի» համար էլ խոստացավ, որ աշխատանքից կազատի բոլոր այն աշխատակիցներին, որոնք կթաթախվեն այդ գործընթացում. «Այն, որ աշխատանքից կազատվեք, դա ընդհանրապես քննարկման թեմա չի, բայց որ կդատվեք՝ խմբերով, տրցակներով…ինչ «պրոմ» ուզում է լինի, ինքը թող իմանա, որ կպրոմացնենք, հանկարծ չշշկռվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930