Լրահոս
Օրվա լրահոսը

Թադևոս Ավետիսյան. Անդառնալի ձախողումներ, պետական ինստիտուտների կազմաքանդում և անգործություն. նախորդ 3 տարիների պետական կառավարման գնահատականը

Հունիս 16,2021 14:12

Պետական կառավարման համակարգի կազմաքանդմանը մնաց 4 օր

 Նախորդ երեք տարիներին պետական կառավարման առարկայական և հավաքական գնահատականն է

  • պետական ինստիտուտների կազմաքանդում և անգործություն,
  • սուտ ու կեղծիք, լկտի պոպուլիզմ և տոտալ անպատասխանատվություն,
  • անդառնալի ձախողումներ անվտանգության, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, առողջապահության, կրթության և հանրային կյանքի մնացած ոլորտներում,
  • մերկապարանոց մեղադրանքներ պետական կառավարման բեռն իրապես տանողներին՝ կրտսեր և միջին օղակի ծառայողներին,
  • անկառավարելի անորոշություն, պետական կառավարման ապիկարություն և եղած մասնագիտական ներուժի հետևողական մսխում,
  • ամբարտավան ու մեծամիտ կեցվածք, հանրային քննարկումների բացակայություն, մասնագիտական տեսակետների նկատմամբ անտարբերություն,
  • ոլորտները տապալած պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաններին անաշխատ և ապօրինի պարգևատրումներ՝ ամսական պարբերականությամբ,
  • նորելուկ ղեկավարների կողմից անարդարության խորացում, վախի մթնոլորտի տարածում, «մարտնչող տգիտություն»,
  • հանրային ծառայողների արհեստական տարբերակումներ՝ «հների և նորերի», «սևի և սպիտակի», «շարիկ գլորողի և սուրճ խմողների», «քայլածի և չքայլածի», իրենց մարդակեր արժեքները կիսողների և ՉԿԻՍՈՂՆԵՐԻ։

Ինչպես 2018թին, այնպես հիմա՝ քաղաքական իշխանությունը հեծնածների ապազգային խմբակը նախընտրական ծրագրում վկայակոչում են բարեփոխումներ՝ թիրախավորելով 2030թը։

 Հույսը միշտ կա։ Մնաց 4 օր։ Ընտրությունը շատ պարզ է։

Կոչ եմ անում հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող իմ բոլոր ընկերներին և գործընկերներին

ընտրել ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ճանապարհը՝ «Հայաստան» դաշինքին։

 Մենք ունենք պետական կառավարման իրական բարեփոխումների տեսանելի և հստակ նպատակ՝ կոնկրետ թիրախավորումներով․

  • պետության կառավարմանն ու հանրային ծառայությանը հաղորդելու ենք նոր որակ՝ հիմնված պետականության ընկալման բարձր մակարդակի, պատասխանատվության, պրոֆեսիոնալիզմի և արժանապատիվ վարձատրության վրա,
  • հանրային և մասնագիտական քննարկումների հիման վրա ձևավորելու ենք առավել արդյունավետ աշխատող կառավարության կառուցվածք և պետական կառավարման համակարգ, իրականացնելու ենք պետական կառավարման համակարգի աշխատակիցների շրջանում թվային կարողությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քաղաքականություն,
  • գործադիր իշխանությունը պետական և տեղական մակարդակով, լիարժեք հաշվետու ենք դարձնելու ժողովրդի ներկայացուցչական մարմիններին,
  • վերանայելու ենք երկքաղաքացիների՝ ՀՀ պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները, ներդնելու ենք գործակցության նոր մեխանիզմներ,
  • ապակենտրոնացնելու ենք պետական կառավարումը, անվտանգ, համաչափ և կայուն զարգացման համատեքստում վերատեսության ենք ենթարկելու Հայաստանի վարչատարածքային բաժանումը և համայնքների խոշորացման ծրագրերը:

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու,

տնտեսագետ, իրավագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930