«Բացահայտեմ, որ երեկ երեկոյան ստացել եմ մեր ուսումնասիրությունների տվյալները։ Դրանք իրականացվել են խոշոր քաղաքներում եւ ոչ թե հեռախոսազանգերով, այլ շփումներով։ Այս պահին ԼՀԿ-ն գտնվում է երրորդ տեղում»,-նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
«Որեւէ տոկոս հիմա չեմ հրապարակելու, ընտրությունների օրը կտեսնենք, որ ինչ ասում եմ՝ այդպես էլ կա։ Բավականին ակտիվ քարոզարշավ ենք արել եւ անում։ Մեր ուղերձները տեղ են հասնում։ Ավելի շատ ազդեցություն ունեցան մեր ուղերձները, քան սպասում էինք։ Դրան նպաստեցին նաեւ իրար ոչնչացնելու մոլուցքով տարված քաղաքական ուժերը»,-համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը։
Նա հրաժարվեց ասել, թե քանի տոկոս քաղաքացիներն են իրենց համակրում, որովհետեւ դեռեւս կան չկողմնորոշված ընտրողներ, եւ այդ թիվը կփոխվի։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ