Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չափազանց կարևոր է համարում Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը, առանց որոնց ականազերծման աշխատանքները կտևեն 10 տարի:
«Եթե մենք ստանանք բոլոր ականապատ տարածքների քարտեզները, դա մեզ ավելի մեծ առավելություն կտա, քանի որ հակառակ դեպքում այդ աշխատանքը կձգվի, հնարավոր է, 10 տարի: Քանի որ ամեն ինչ ականապատել են»,- ասել է Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ այս պահին ականազերծման աշխատանքներում ներգրավված է թուրքական 10 միավոր «Մեմաթ» ականազերծման տեխնիկա: Առաջիկայում, նրա խոսքով, այդ տեխնիկայի թիվը կհասնի 20 միավորի:
Ալիևը նաև մեկնաբանել է հունիսի 12-ին 15 հայ գերիների փոխանակումը Աղդամի շրջանում ականապատ տարածքների քարտեզների հետ: «Հայաստանը մեզ փոխանցել է Աղդամի շրջանում 97 հազար ականների քարտեզը, որոնցից 54 հազարը՝ հակատանկային են, մյուսները՝ հակահետևակային ականներ»,- ասել է նա:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=wE78i_VsxpI&t=27s&ab_channel=REGNEWS
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ