Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կառավարությունում մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

Հունիս 16,2021 12:06

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Էրդողանի ու Ալիևի Շուշի այցի և հայտարարությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության հստակ դիրքորոշումն այն է, որ նրանց գործողությունները ապօրինի են:

Այդ համատեքստում տեղեկացնեմ, որ Արցախի կառավարությունում մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կշրջանառվի կառավարությունում և հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով:

Մի քանի հակիրճ մեջբերում օրինագծից.

1.Օրենքի նպատակն է 1991-94 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված (օկուպացված) տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների սահմանումը, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանությունն ու պաշտպանությունը։

2.«Բռնազավթված տարածքի» կարգավիճակ կստանան Արցախի Հանրապետության բոլոր այն բնակավայրերը, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Սահմանադրության և այլ օրենքների գործողությունը:

3.Բռնազավթված տարածքներում Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտականությունը և դրանց խախտման պատասխանատվությունը, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն, ընկնում է բռնազավթումն իրականացրած Ադրբեջանի Հանրապետության վրա:

4.Բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։

5.Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։

6.Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության, Արցախի Հանրապետության համայնքների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվում և պահպանվում է Արցախի Հանրապետության կողմից: Այդ իրավունքի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։

7.Բռնազավթված տարածքներում գործունեություն իրականացնող ցանկացած մարմին, որն ստեղծվել (ընտրվել, նշանակվել) է Արցախի Հանրապետության օրենսդրությանը ոչ համապատասխան և (կամ) բռնազավթված տարածքում որևէ ձևով իրականացնում է օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության լիազորություններ կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որևէ այլ լիազորություններ, համարվում է անօրինական:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930