Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնահատուկ պատասխանատվություն ունեմ Շուռնուխի նկատմամբ․ Փաշինյանը՝ շուռնուխցիներին

Հունիս 16,2021 12:10

Երեկ ուշ երեկոյան, քարոզարշավի շրջանակներում Սյունիքում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մի խումբ շուռնուխցիների հետ։

Փաշինյանը հետաքրքրվեց տեղահանված բնակիչների տների շինարարությամբ, հետ լսեց հավաքվածների հարցերը։ Ներկաներից մեկը նկատեց, որ Փաշինյանը նեղացած է շուռնուխցիներից։ «Ես նեղացած չեմ, ես նեղանալու իրավունք չունեմ, ես ձեր կողքին եմ ու առանձնահատուկ պատասխանատվություն ունեմ Շուռնուխի նկատմամբ»,–ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Տեղեկանալով, որ գյուղում այսօր 34 ընտանիք է բնակվում, Փաշինյանը խոստացավ այնպես անել, որ այդ թիվը դառնա 70, հետո՝ 140։ «Հերթով, քայլ առ քայլ առաջ կգնանք, բայց նոր միջավայրում պիտի սովորենք ապրել»,–ասաց Փաշինյանը։

Շուռնուխցիները տեղեկացրին, որ հողերը սեփականաշնորհված չեն։ «Այ տեսնում եք, բա խի՞ չի սեփականաշնորհված։ Գիտեին՝ Ադրբեջանի տարածք է, չեն սեփականաշնորհել։ Սահմանը հստակ կգծենք, հողերը կսեփականաշնորհենք, որ իմանանք ձեր հողն է»,–ասաց Փաշինյանը։

Նա խոստացավ՝ հունիսի 20-ին հետո գալ Շուռնուխ, ժամերով նստել գյուղում, հանդիպել բոլոր գյուղացիներին, գրել խնդիրներն ու փորձել դրանց լուծում տալ։

Շուռնուխցիներից մեկը դժգոհեց, որ գյուղը օգնություն է ստանում, բայց հասնում է ոչ բոլորին։ «Չգիտեմ, օգնություն են ասում, գրեֆ են ասում, գյուղապետը դնում է գյուղապետարանում՝ դուռը փակում։ Էն օրն էլ տերտերը օգնություն բերեց բաժանեց, փող, մեզ չտվին: Գյուղապետը ասում է՝ ձեր անունը չկա։ Մենք ասում ենք իրան, ասում է՝ դուք փաստացի ստեղ չեք ապրում, մնալու տեղ չունեք»,–ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930