8 ամիս մնալով ադրբեջանական գերության մեջ` հունիսի 12-ին 15 գերիների թվում Հայաստան վերադարձավ նաև Կոտայքի մարզի Քաղսի համայնքի բնակիչ Նարեկ Սիրունյանը:
Պատերազմի ավարտից հետո Նարեկը 4 զինակից ընկերների հետ 43 օր մնացել է շրջափակման մեջ մինչև որ նրանց գտել են ադրբեջանական բանակի զինծառայողները և գերեվարել: Պատերազմի ընթացքում Նարեկն ընտանիքի հետ կապ է հաստատել մինչև հոկտեմբերի 12-ը:
Երևանի հոսպիտալներից մեկում Նարեկ Սիրունյանը բուժզննում անցնելուց հետո զինվորական հագուստը հագին հունիսի 14-ին վերադարձել է տուն: Հայրն ասում է՝ Քաղսիում Նարեկին բոլորն են ճանաչում, բոլորն են սպասել նրա վերադարձին: Ընտանիքի անդամներն էլ մատաղ են արել:
Գրկելով և համբուրելով Նարեկին՝ քաղսիցիներն Սիրունյաների ընտանիքին ասում են՝ հիմա նրանց տունը լույսով լցվեց: Նարեկն էլ հարազատների հետ գրկախառնվելով` հիշում է՝ «Ասում էին՝ ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես ու չես մեռել: Հա՛, հայ եմ, սաղիս մեջ հայի արյուն է: Ինչքան զոհ ենք ունեցել Աստված բոլորի հոգին լուսավորի»:
Կարդացեք նաև
Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում