«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը ղեկավարող Նիկոլ Փաշինյանն ու թեկնածուները չորեքշաբթի Սիսիանի տարածաշրջանի Գորայք համայնքում հանդիպում ունենալուց հետո` քարոզարշավը կշարունակեն Վայոց ձորի մարզում։ Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը քայլարշավ իրականացրեց Ագարակում եւ Մեղրիում:
Փաշինյանը ներողություն խնդրեց թույլ տված սխալների համար, կոչ արեց վստահել 3-րդ համարին եւ կունենան ապագա։ Ագարակցիները ձայնակցում էին Փաշինյանին՝ «Կա ապագա, Նիկոլ վարչապետ» բացականչելով։
Կարդացեք նաև
«Հանձնե՞լ Մեղրին, դե ասա չապրենք էլի։ Նման բան հնարավոր չի»,-ասաց ագարակցի մի կին՝ չնշելով անունը։ «Ինձ բոլորը ճանաչում են, Նիկոլը 3-րդ մասում իմ հարեւանն է եղել։ Ոսկի մարդ է»,–ասաց տիկինը։
Մանրամասները` տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ