Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Եթե ինչ-որ մեկը ընտրակաշառք վերցնող է, կվերցնի «Հայաստան» դաշինքի բաժանած 100 հազար դրամները, ոչ թե՝ 20 հազար դրամ». «Հայկական ժամանակ»

Հունիս 16,2021 09:30

Դանիել Իոաննիսյանի, որը դիտորդական առաքելություն է իրականացնում քարոզարշավի և ընտրությունների ընթացքում` պնդմամբ՝ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը հիմնականում կապված են «Հայաստան» դաշինքի հետ: «Օրինակ՝ Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանը իր աշխատակիցների Viber-խմբում գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Կապան գալու օրը բոլորը պետք է մասնակցեն: Սա Քրեական օրենսգրքով արգելված արարք է»,-ասաց Իոաննիսյանը:

Դիտարկմանը, որ «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքները համակարգող Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր մի գրառմամբ, որտեղ ասվում է, թե ՔՊ-ն 20 հազար դրամ ընտրակաշառք է բաժանում և հավի ճտեր, հարցին՝ ինքը տեղեկություններ ունի՞ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին, Դանիել Իոաննիսյանն ասաց.

«Եթե ինչ-որ մեկը ընտրակաշառք վերցնող է, կվերցնի «Հայաստան» դաշինքի բաժանած 100 հազար դրամները, ոչ թե՝ 20 հազար դրամ: Տեղեկություններ ունենք, որ տեղեր կան, որտեղ դաշինքը ավելի շատ է խոստանում, քան 100 հազար դրամը, ընդ որոշում մայրաքաղաքում երկու անգամ ավելի շատ գումարների մասին են խոսում, քան՝ մարզերում: «Պատիվ ունեմ»-ի մասով կոնկրետ թվեր չեմ կարող ասել, տեղյակ չեմ: ՔՊ-ի վերաբերյալ կարող եմ ասել,որ տեղեկություններ էինք ստացել, որ Գեղարքունիքի մարզպետարանը, վարչական լծակների օգտագործմամբ, երեկ ժամը 6-ին Սևան քաղաքի մշակույթի տուն էր հրավիրել քաղաքի ու հարակից տարածքների դպրոցների անձնակազմներին։ Միջոցառմանը մասնակցել էին մարզպետ Գնել Սանոսյանը և պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Տեղեկություններ ունենք, որ մի շարք ուսուցիչներ հանդիպման բերվել են ստիպողաբար: Մենք գաղտնի աշխատող խումբ էինք այնտեղ ուղարկել, ովքեր տեղում զրուցել էին ուսուցիչների հետ: Մարզպետարանն ասել է դպրոցի տնօրեններին, նրանք՝ ուսուցիչներին, դե մարզպետի հետ հանդիպում է, պետք է գնաք հանդիպեք, այսպիսի մի բան է եղել: Ուսուցիչներից ոմանք դժգոհ էին, որ եկել են, բայց պարտադրանքի փաստ չենք հայտնաբերել: Ընդհանուր ՔՊ-ի հետ կապված, որոշ տեղերում մենք տեսնում ենք, որ աշխատանքային ժամերին մարզպետարանի աշխատակիցները և ոչ միայն մարզպետարանի, մասնակցում են քարոզարշավի: Դա ևս խնդրահարույց է»:

Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930