Այսօր Կապանում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բողոքեց, որ պատերազմի ամեն դրվագի պատասխանատվությունը ուզում են դնել իր վրա. «Ես չեմ խուսափում պատասխանատվությունից, հարցը դա չի: Գնացեք տեսեք, թե ինչ գործողություն է արել Ադրբեջանը 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին: Ադրբեջանը հայտարարեց, որ Նախիջեւանի հատվածում օպերացիա է արել, 11 հազար հա տարածք է ազատագրել իբր կամ ոչ իբր…
Այն ժամանակվա ԳՇ պետը՝ Մովսես Հակոբյանը ինձ զեկուցում էր, որ այնտեղ ոչ մի էական բան չկա: Ես հետաքրքրվում էի՝ ի՞նչ է եղել, ասում էին՝ հեչ, բան չի եղել, այնտեղ դիրքեր են եղել դատարկ, ձմեռ է եղել, հիմա ձյունը հալել է, ուղղակի եկել են նստել: Հիմա ուզում են մեղքը գցել ԳՇ գործող պետի վրա: Բա այն ժամանակվա ձեր պատասխանատվությունը ո՞ւր է: Բա խի՞ Նախիջեւանում տեղի ունեցածի՝ նոր դիրքերի տեղակայման համար պատասխանատվություն չեք կրում, կոնկրետ Սերժ Սարգսյան եւ Մովսես Հակոբյան: Դա ձե՛ր ժամանակ է տեղի ունեցել, երբ որ Արենիի վերեւը դիրքեր են հայտնվել: Բա ինչի՞ պատասխանատվություն չեք կրում, աղմուկ-աղաղակ չեք անում, ձեր մազերը չեք փիտրում ու ձեր գլուխներին մոխիր չեք լցնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ