Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան․ «Ես նրանց տվել եմ քաղաքական գնահատական՝ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած պետությունը թաթար-մոնղոլական համակարգի պետություն է»

Հունիս 15,2021 23:12

«Սա  դեռ ծաղիկներն, իսկապես աննախադեպ  քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհայախառն, երբեք չի եղել։ Դեռ ընտրությունների ընթացքում եւ հետո պետք է տեսնենք սրա արդյունքները, որովհետեւ երկու կողմն էլ տիրապետում են հսկայական լծակների՝ ֆինանսական, վարչական, քրեական, գնալու են ամեն ինչի»,-այս մասին այսօր ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ։

Նրա  կարծիքով՝ այս ընտրությունները կողմերի համար՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի, կենաց մահու խնդիր է, ընդհուպ մինչեւ ընտրությունների ընթացքում որոշ բախումներ եւ հնարավոր է նաեւ դրանից հետո, քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ․«Հետընտրական հանրահավաքները, որ արդեն պատվիրել են։ Ես լավատես չեմ, որ հարթ կանցնի։

Կունենանք այն, ինչ ունենք, նայած ինչպիսի կազմ կունենա խորհրդարանը։ Եթե  երկուսով են լինելու, ուրեմն մեր  պետության երկփեղկումը կանգնեցնել հնարավոր չէ։ Եթե լինեն ուրիշ խմբակցություններ, որոնցից  կախված կլինի նրանցից որեւէ մեկի․․․ գուցե մի քիչ փափկեն, առաջանան հաշտության համաձայնության  ինչ-որ պահեր, դա գուցե լիներ լավագույն տարբերակը։ Նրանք ոչնչից չեն խորշելու, մամուլում բազմաթիվ ապացույցներ կան, թե ինչ միջոցներ են կիրառում, մասնավորապես  տեղական ինքնակառավարման մարմինների,  դպրոցների տնօրենների, որոնք  տեղական հանձնաժողովների նախագահներ են, բուժական հիմնարկների , բոլորը նրանցից կախված են։ Նրանք կարող է ազնվորեն ուզենան իրենց խղճի մտոք քվեարկել, բայց ստիպված  լինեն անել այն, ինչ իրենց կարգադրեն»։

Պետրոս Ղազարյանը հիշեցրեց  2008 –ի ընտրարշավը,ասաց՝ ձեր կողմից մոնղոլներ էին ասում, այն կողմից թուրքեր։

Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Ես երբեք նրանց թաթար-մոնղոլ չեմ ասել, ես տեքստի մարդ եմ եւ ես իմ խոսքի տերն եմ։ Ես նրանց տվել եմ քաղաքական գնահատական․ ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած պետությունը թաթար-մոնղոլական համակարգի պետություն է, սա  գիտական հասկացություն է,  այսօր էլ եմ պնդում, այո նրա ստեղծած պետությունը զուտ  թաթար-մոնղոլական պետություն էր»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    իսկ քու ստեղծած պետութիւ՞նդ ինչ կարքի էր։

    մեր հայ իրականութեան ամէնէ ցայտուն ձախողութիւնը անպարկեշտ մտաւորականութիինն է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930