Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլի չագուճացավ է, հեսա չագուճի հետ կծանոթանաք՝ կտենաք ոնց է լինում, սկսած էդ Վահե Հակոբյան կոչվածից… դու այլեւս ինձ չես տեսնելու, աստղե՛ր ես տեսնելու քո աչքերում». Փաշինյան

Հունիս 15,2021 23:01

Կապանում ՔՊ-ի նախընտրական հավաքի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսօր լսում եմ, թե բա Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ղեկավարությունը զգուշացրել է, որ այ ով գնա վարչապետի հետ հանդիպումներին, աշխատանքից ազատվելու է: Արա դուք լրիվ առյուծի կա՞թ եք խմել, ա՛յ…ա՛յ…Ես ձեզ ասում եմ պաշտոնապես՝ բոլոր այդ նախադասությունը լեզուն պտտացնողները մինչեւ հուլիսի 15-ը ԶՊՄԿ-ում չեն աշխատելու, ով ուզում է լինի: Բոլոր նրանց, ում կսպառնան, որ աշխատանքից ազատելու են, ոչ միայն վերականգնելու են աշխատանքի, այլեւ նրանց ամբողջական աշխատավարձը վճարվելու է այդ դուրս վռնդվածների հաշվին: Այնպես որ կարող եք արձակուրդ ձեւակերպել եւ վայելել ձեր քաղաքացիական ազատությունը: Նրանք ազատվելու են, դուք ընդունվելու եք աշխատանքի: Հիմա ասելու են՝ բա մասնավոր ընկերություն է, ո՞նց եք ազատելու: Կազատենք՝ կտենաք, հեշտությամբ, հանգի՛ստ»:

Փաշինյանն ասաց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի սեփականատերերին էլ՝ գերմանացիներին զգուշացրել է. «Ասել եմ՝ չլինեմ չիմանամ՝աշխատողների վրա քաղաքական ազդեցության լծակներ գործադրվեն: Բայց ես ասում եմ՝ դուք անցել եք բոլոր կարմիր գծերը: Ու պատասխանատու  ասում եմ՝ այն տեղական օլիգարխիկները, որոնք փայ ունեն ԶՊՄԿ-ում, այդ բոլոր փայերն անցնելու են ժողովրդին եւ կառավարությանը: Հիմա հարցնելու են՝ բա ո՞նց եք անելու: Հանգի՛ստ: Առանց լարվելու: Չագուճո՛վ ենք անելու»:

Փաշինյանը հավելեց, թե հիմա էլ նոր ցավով են տառապում ընդդիմադիրները. «Այդ ցավը կարելի է անվանել Նիկոլի չագուճացավ: Չագուճախտ են կպել ոմանք՝ Նիկոլի չագուճը, Նիկոլի չագուճը…Բա գիտեիք որ լեզուներիդ էիք տալիս՝ ուսապարկ, ուսապա՜րկ: Ուսապարկի հետ ըտենց կոմֆորտ էիք, հեսա չագուչի հետ կծանոթանաք՝ կտենաք ոնց է լինում: Սկսած էդ Վահե Հակոբյան կոչվածից: Ուրեմն, ջահե՛լ, հիշի 2018-ին իմ կաբինետում քո ձեռքերի եւ ոտքերի դողը: Այդ դողը շուտով վերադառնալու է եւ համակելու է քո ձեռները ու քո ոտքերը: Բայց դու այլեւս ինձ չես տեսնելու: Դու աստղեր ես տեսնելու քո աչքերում, աստղեր: Ինչպես քեզ նման անտաղանդ բռնցքամարտիկներն են շատ հաճախ աստղեր տեսնում իրենց աչքերում եւ ծիտիկներ՝ իրենց գլխի շուրջ պտտվող: Սա ես ձեզ խոստանում եմ»:

Փաշինյանը սպառնաց, որ հունիսի 20-ին, ժողովուրդը «չագուճը» պաշտոնապես տալու է Նիկոլի ձեռը ու այն իջնելու է նրանց «դատարկ գլուխներին», բայց՝ օրենքի եւ իրավունքի դիկտատուրայի ձեռքով՝ «Նիկոլի ձեռքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930