Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե քարտեզները տալով կարելի էր լուծել գերիների վերադարձի հարցը, ինչո՞ւ դա ավելի շուտ չէր արվում»․ Վանեցյան

Հունիս 15,2021 23:07

«Եթե այդ քարտեզների վերադարձով կարելի էր լուծել գերիների վերադարձի հարցը, ինչո՞ւ դա ավելի շուտ չէր արվում։ Այն դեպքում, երբ երեկ թերթերից մեկում հրապարակում եղավ, որը չհերքվեց։ Այն մասին էր, որ ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովն ասել է, թե ինքը բազմիցս դիմել է հայկական կողմին՝ այդ քարտեզները ստանալու, փոխանցելու եւ բոլոր գերիներին վերադարձնելու պայմանով»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի եթերում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ օրերս 15 հայ ռազմագերիները վերադարձվել են թշնամու կողմից Արցախի օկուպացված որոշ տարածքների ականապատ քարտեզները հայկական կողմից տրամադրվելու գնով։ «Եվ Մուրադովին մեր ԶՈՒ-ն, պաշտոնական ներկայացուցիչը մերժել են, ասել են, որ մենք նման քարտեզներ չունենք։

Հիմա պարզվում է, որ դրանք կան եւ փոխանցվել են։ Ես չեմ ասում, թե Վրաստանն ու ԱՄՆ-ն չպետք է միջնորդեին գերիների վերադարձի հարցում, բայց ինչո՞ւ նախընտրական քարոզարշավի վերջին օրերին։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Նիկոլը մինչեւ վերջին պահը պահել է, որ իր վարկանիշը բարձրացնի, որ Ալիեւն է այդ քայլն արել Նիկոլի համար, որպեսզի իր սրտի վարչապետն այստեղ վերարտադրվի։ Խելոք մարդիկ դեռ ամիսներ առաջ էին ասում՝ Նիկոլը գերիներին պահելու է, իսկ քարոզարշավի ժամանակ շոուներով հետ է բերելու։ Նա հրապարակում է գերիների լուսանկարը՝ դեմքերը չփակած, լայքեր հավաքում, ողջ համացանցում տարածվում է դա։ Հետեւանքների մասին մտածո՞ւմ է։ Ամեն գերի խնդիր ունի ինտեգրվելու, մոռանալու գերության դաժան օրերը։ Սրանով նա այդ մարդկանց բոլորի ուշադրության կենտրոնում թողեց։ Մոռանալու փոխարեն այդ տղաները մշտապես հիշելու են այդ լուսանկարը։ Չի կարելի դրանից շոու սարքել»,-նշեց Արթուր Վանեցյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930