«Երկրով մեկ չագուճով վազողը ոչ թե ասֆալտին փռող է, այլ ասֆալտ փռող է։ Վերջին շրջանում մարզերով շրջելիս մենք հասկացանք, որ նա անգամ ասֆալտ փռել չի կարողանում, որովհետեւ ասֆալտը փչացել է»,-«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի եթերում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «բոլոր ընտրակեղծարարները, ովքեր կփորձեն ժողովրդի կամքի վրա բռնանալ, նրանց հերթով մտցնելու ենք ծակերը՝ ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո: Որեւէ մեկը չփորձի թպրտալ, պատերով կտանք, ասֆալտներին եք պառկելու»։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ ընտրակաշառքի առնչությամբ քրեական գործ է հարուցված «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանի դեմ, Արթուր Վանեցյանը նշեց, որ գործը շինծու է․ «Այն որեւէ աղերս չունի իրականության հետ։ Չեմ ուզում նախաքննական գաղտնիք բացահայտել, բայց հավատացնում եմ՝ ցուցակը, որը ներկայացվել է, թե իբրեւ դրանով մարդկանց գումարներ են բաժանվել, առնվազն 40 անձինք ՀՀ-ում չեն կամ մահացած են։ Այդ գործը բացառապես քաղաքական հետապնդում է եւ նպատակ ունի վախեցնելու մեր կողմնակիցներին եւ մեր շտաբների աշխատակիցներին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև