Հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ի եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ եւ ինը հնարավորից վաստակելով 5,0 միավոր՝ պայքարն ավարտեց 2-րդ հորիզոնականում եւ արժանացավ $ 45 հազար մրցանակի: Նույնքան միավոր ունեն նաեւ Ուեսլի Սոն (ԱՄՆ) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), սակայն լրացուցիչ գործակիցներով հանգրվանել են հաջորդ երկու տեղերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ